Արձագանքելով Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակին ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Կրթաթոշակներ ծրագրի մրցույթ: Ծրագրին կարող են դիմել առաջադեմ հետազոտություններ իրականացնելու պատրաստակամ անհատներ (կամ թիմեր՝ երկու համահեղինակ)՝ ձևակերպելով առաջարկներ Covid-19 համաճարակի արդյունքում առաջացած մարտահրավերների և խնդիրների շրջանակներում: Դիմորդները կարող են հետազոտական առաջարկներ ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով: Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բուհերի դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների ու խորհրդատուների համար: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև հղումով: Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ծրագրի հայտի ձևը և ինքնակենսագրություն, CV (պարտադիր) և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ/հղում (ցանկալի) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected] մինչև ս.թ.
ՀՈՒԼԻՍԻ 20-ը, ժամը 17։00
Մանրամասն տեղեկությունների համար հետևել այս հղմանը
Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել [email protected] էլ. հասցեով