ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ և ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը կազմաված է հասարակական կազմակերպությունների անդամներից և գործում է 2005 թվականից: Դիտորդական խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների առողջապահական և կենցաղային պայմանների բարելավմանը, խնդիրների հանրայնացմանը, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալուն:
Տարեկան զեկույցներ