ԲՀՀՀ-ի Հանրային առողջապահության ծրագրի ընդհանուր մոտեցումն է բարձրացնել բնակչության և խոցելի խմբերի իրազեկվածությունը հանրային առողջապահական խնդիրների վերաբերյալ, զարգացնել հաստատությունների և ՀԿ-ների կարողությունը, աջակցել բազմաթիվ շահագրգիռ խմբերին՝ մշակելու ապացույցների վրա հիմնված առողջապահական քաղաքականություն և ջատագովելու նրա գործնական կիրառումը: Հիմնադրամի նպատակն է հոգեկան առողջության, վնասի նվազեցման, պալիատիվ խնամքի և իրավունք և առողջապահություն ծրագրերի շրջանակներում խթանելու խոցելի բնակչության և հատուկ խմբերի սոցիալական ներառումը, մարդու իրավունքները և արդարադատությունը:
Հոգեկան առողջություն
2000 թ.-ից ԲՀՀ-Հայաստանը աջակցում է հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերին, մասնավորապես ապաինստիտուցիոնալացման և համայնքային ներառման ուղղությամբ: Հիմնադրամը նեցուկ եղավ Սպիտակի խնամքի տանը՝ Հայաստանի առաջին հոգեկան առողջության համայնքահեն ծառայությանը, որը դարձավ օրինակ հնացած փակ հոգեբուժական հաստատությունների բարեփոխման: Ստորև հաշվետվությունները, ուսումնասիրություններն ու տեղեկանքները ներկայացնում են հոգեկան առողջության և իր ապաինստիտուցիոնալացման ձեռքբերումներն ու առկա խնդիրները՝ կատարված ու կազմված ԲՀՀ-Հայաստանի գործընկերների կողմից:
- 2020 թ․ թմրամիջոցների ներմուծման և օգտագործման ծավալների ուսումնասիրություն
- Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացումը. զեկույց
- Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության իրականացման վերաբերյալ
- Հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2017 թ.
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի և 2013-2017թթ. ծրագրի կատարման վերաբերյալ
- Սպիտակի խնամքի տուն. ինստիտուցիոնալ համակարգից անցում համայնքահեն ծառայության