Քննարկումներ

Քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի շրջանակներում կազմակերպվող քաղաքականության քննարկումների միջոցով ԲՀՀՀ-ն նպատակ ունի աջակցել քաղաքականության անկախ հետազոտողներին, նպաստելով Հայաստանում գիտնականների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և Կառավարության միջև համագործակցային մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը` հանուն արդյունավետ հանրային քաղաքականության մշակման և իրագործման:

Ակադեմիական անազնվության դրսևորումները ՀՀ Բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի համատեքստում
Նոյեմբերի 19, 2013

Քննարկման բանախոսներն էին տ.գ.թ. Քրիստինե Անտոնյանը` ԲՀՀՀ Քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի կրթաթոշակառու, ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, և Մխիթար Գաբրիելյանը` պ.գ.թ. ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, ԲՀՀՀ Քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի կրթաթոշակառու: Բանախոսները ներկայացրեցին քանակական և որակական տվյալներ, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներին ուղղված քաղաքականության բարելավման առաջարկություններ:

Քննարկմանը մասնկացեցին նաև Կրթության և գիտության նախարարության, ԲՈՒՀ-երում ներքին որակի համար պատասխանատու համապատասխան բաժինների մասնագետներ, մարզային բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև հետազոտողներ, դասախոսներ, ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հետազոտության արդյունքների հետագա տարածումը և համապատասխան շահառուների հետ հանդիպումները շարունակվում են: