Արևիկ Անափիոսյանն ունի քաղաքագետի որակավորում Հայաստանի ամերիկյան համալսարանից (2008թ.), ինչպես նաև Միջազգային հարաբերությունների մագիստրոս է (ԵՊՀ, 2008 թ.): Թեկնածուական կրթության նպատակով, նա ուսանել է Էստոնիայի Տարտուի համալսարանում (2015), իսկ ուսումնառության տարիներին եղել է Մեծ Բրիտանիայի Essex համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի գիտաշխատող (2012-2015): Նա ուսանել է «ԱՄՆ քաղաքական միտք և քաղաքականություն» մասնագիտական զարգացման մոդուլը Մասաչուսեթսի համալսարանում, որը համագործակցում էր Հարվարդի համալսարանի հետ (2016): Նա «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ի (www.ipp.am) գործադիր տնօրենն է, և իրականացրել է քաղաքականության մի շարք հետազոտություններ, որոնք ուղղված են Հայաստանում և տարածաշրջանում որակյալ կրթության զարգացմանը: Նա խորհրդատու է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կրթական քաղաքականության հետ կապված ծրագրերում (Եվրոպայի խորհուրդ, Հայաստանում Եվրամիության պատվիրակություն, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ և այլն), ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի, և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս է:
Սոս Ավետիսյանը 2016թ. թվականին ստացել է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետազոտողի մագիստրոսի որակավորում Օքսֆորդի համալսարանից: 2013թ. թվականին ավարտել է Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի Մարդու Իրավունքների և Ժողովրդավարացման մագիստրոսական ծրագիրը: Նա արժանացել է Լույս հիմնադրամի, Հարի Շուքման Եվրասիայի հետազոտության և Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտական կրթաթոշակներին: Նրա հետազոտության ոլորտներեն են` հետ-խորհդրային անցումային պետությունների քաղաքական համակարգերը, համեմատական ժողովրդարացումը, անվտանգության և էթնիկ հակամարտությունները: Այժմ նա ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասախոս է, և ԲՀՀՀ քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու:
Օլյա Ազատյանը գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի և գրասենյակի ղեկավարն է 2016թ․սեպտեմբերից ի վեր: 2009-2016թթ․ համակարգել է Երևանում Բրիտանական դեսպանատան մարդու իրավունքների և հակամատության ոլորտներում իրականացվող ծրագրերը: 2002 – 2013թթ․ ընթացքում նա խորհրդատվություններ է տրամադրել՝ համագործակցելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի , Վենետիկի հանձնաժողովի, ՄԱԿ-ի և ԸՀՄՀ-ի հետ ընտրական վարչարարության, ընտրական օրենսդրության և ընտրությունների մոնիտորինգի բնագավառներում մի շարք երկրներում: 2014-ից ի վեր դասախոսում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում՝ դասավանդելով հանրային քաղաքականության պլանավորում և վերլուծություն առարկան: Օլյան բրիտանական Չիվնինգ կրթաթոշակառու է (մագիստրոսական ծրագիր, 2006/2007 ուս․ տարի), սովորել է Հայաստանում, Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում՝ մագիստրոսական որակավորում ստանալով քաղաքագիտության և սոցիալական քաղաքականության ոլորտներում: 2015-ին ավարտել է Միացյալ Թագավորության արտգործնախարարությանը կից գործող դիվանագիտական ակադեմիան:
Վահան Բուռնազյանը Կալիֆորնիայում արտոնագրված փաստաբան է: Նա ծնվել ու կրթություն է ստացել Կալիֆորնիայում և տեղափոխվել է Հայաստան 2004թ.-ին: Մինչև 2012թ.-ը նա եղել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի պաշտոնակից-դեկանը: Ներկայումս նա դասավանդում է մարդու իրավունքներ Երևանի Պետական Համալսարանի Մարդու Իրավունքներ և Ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրում: Միևնույն ժամանակ նա ներգրավված է բազմաթիվ հետազոտական ծրագրերի մեջ: Նա վարել է մարդու իրավունքների փաստահավաք ու զեկուցող աշխատանքներ Մեքսիկայում, Գուատեմալայում, Իրաքում ու Հայաստանում: Նա հեղինակել է «Զարգացման դիսկուրս» գիրքը, որը քննարկումների ձեռնարկ է՝ նվիրված Հայաստնում անհատի ու հասարակության զարգացմանը:
Վիկտորյա Բուռնազյանը ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Լրագրության բաժինը: Ունի մագիստրոսի աստիճան: Մասնագիտությամբ լրագրող է: Լուսաբանում է բնապահպանական խնդիներ: Հետազոտական հետաքրքրություների շրջանակն ընդգրկում է` հիդրոէներգետիկան, հանքարդյունաբերությունը, բնական ռեսուրսների պահպանումն ու կառավարումը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Աշխատում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ում: www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիրն է: Աշխատում է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնում` որպես լրագրող:
Մխիթար Գաբրիելյանն ազգագրագետ է: Պատմական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետն ու նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Գիտական հետաքրքրությունների շրջանակում են անցումային հասարակությունների, ՀՀ արդի գյուղացիության սոցիալ-մշակութային փոխակերպումները, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանությունը, Կովկասի քաղաքական պատմության ու Կովկասի ժողովուրդների ազգագրության հիմնախնդիրները, ազգագրության տեսության և մեթոդաբանության հարցերը: Հեղինակ/համահեղինակ է 10 մենագրության և ավելի քան 40 գիտական հոդվածների: Մասնակցել է շուրջ 30 տասնյակ միջազգային գիտաժողովների Հայաստանում և այլ երկրներում: Պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի, գիտակրթական ու մշակութային հաստատությունների գիտական և գիտամեթոդական խորհուրդների, գիտական հանդեսների ու պարբերականների խորհուրդների անդամ է: Ղեկավարել և ղեկավարում է հետազոտական ծրագրեր, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: [email protected]
Լիլիթ Գևորգյանը 2014թ-ին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագիտության բակալավրի որակավորմամբ և 2016թ-ին նույն համալսարանից ստացել է միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի կոչում։ Նրա հետազոտության ոլորտներն են առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, հանրային առողջապահության քաղաքականությունը, սոցիալական ձեռներեցությունը, կրթության իրավունքը, ինչպես նաև ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Նա 2015թ-ից աշխատում է առողջապահության ոլորտում։ Ներկայումս հանդիսանում է «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ։
Սուսաննա Գևորգյանը աշխատումէ Վարչապետիաշխատակազմի կարգավորմանազդեցության գնահատմանվարչությունում որպեսառաջատար փորձագետ: Մինչ այդ, նա աշխատել էմիջազգային կառույցներում, ինչպիսիք ենԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ևԵԱՀԿ, որոնցհամար իրականացրելէ հետազոտականաշխատանքներ տարբերթեմաների շուրջ, ներառյալ՝ կարգավորմանազդեցության գնահատումըավելի լավկառավարման շրջանակներում ևսոցիալական, բնապահպանական ևտնտեսական ազդեցությունների գնահատումըփաստահենք քաղաքականության հետազոտությունների շրջանակներում: 2017թ. նա մասնակցել էՀամաշխարհայինբանկի մրցույթինև հաղթել «Ազդեցիկ կարգավորմանգնահատում» կատեգորիայում: Նա 2008թ. ավարտել էՀայաստանի պետականտնտեսագիտական համալսարանը, ունի տնտեսագետիորակավորում:
Վալենտինա Գևորգյանը ստացել է մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժնից: Հետազոտական հետաքրքրություններն են՝ հետխորհրդային երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ուղիները: Հանդիսացել է ակադեմիական շվեյցարական կովկասյան ցանցի աջակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության մասին ուսումնասիրության ավագ գիտաշխատող (2012-2016), ինչպես նաև տպագրել է հոդվածներ՝ քաղաքացիական հասարակության և կամավորության մասին: Այժմ, հանդիսանում է ԲՀՀՀ Քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի համակարգող, և Ֆրիբուրգի համալսարանում քաղաքագիտության թեկնածու: [email protected]
Հասմիկ Գրիգորյան գիտությունների դոկտորի թեկնածու է Դուբլինի Քաղաքային Համալսարանի Իրավունքի եւ Կառավարության դպրոցում: Իր հետազոտական հետաքրքրություններն են ոչ ժողովրդավար երկրները, քաղաքական իրավիճակը հետխորհրդային երկրներում եւ կոնֆլիկտները: Նա այժմ նաեւ ծրագրերի ղեկավար է Գլոբալիզացիայի եւ Տարածաշրջանային Համագործակցության Վերլուծական Կենտրոնում:
Լիլիթ Գրիգորյանը ունի մագիստրոսի կոչում Հարավային կալիֆորնիայի համալսարանից, և բակալավրի կոչում ԵՊՀ-ից: Մասնագիտացման ոլորտներն են՝ միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն: Իր հետազոտական հետաքրքրությունների ոլորտներն են՝ գենդերային ուսումնասիրություններ, մեդիայի ազդեցությունը գենդերային դերերի կերտման վրա, վերարտադրողական առողջություն և կրթություն, հակածխախոտային շարժումներ և քաղաքականություններ: Այժմ նա հանդիսանում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մոնիտորինգի և գնահատման մասնագետ: [email protected]
Սամվել Գրիգորյանն ունի հանրային առողջապահության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից (2018): Հետազոտական հետաքրքրություների շրջանակն ընդգրկում է առողջապահական համակարգերը, համաշխարհային առողջությունը, համընդհանուր առողջապահական ծածկույթը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, ծխախոտի վերահսկումը, առողջության վարքագիծը և առողջապահական կրթությունը: Նախկինում, իր մասնագիտական աջակցությունն է տրամադրել ՀՀ Առողջապահության նախարարությանը (ԱՆ) Հիվանդանոցային ծառայությունների ազգային մաստեր-պլանի և Կարիքների գնահատման գործիքի նախագծմանը, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել ԵՄ ապացուցահեն լավագույն փորձի կիրառմանը ազգային առողջապահական քաղաքականությունների մշակման գործընթացներում: Այժմ հետազոտող է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում և աջակցում է Հայաստանում ծխախոտի վերահսկման նոր օրենսդրության և հարող կանոնակարգերի զարգացմանը, ջատագովությանը և ներդրմանը: [email protected]
Դավիթ Դադալյանը ուսանել է ԵՊՀ-ում և Հարավային Իլինոյսի համալսարանի հանրային քաղաքականության ու քաղաքագիտության բաժնում։ Աարդեն երեք տարի աշխատում է առողջապահության քաղաքականության ոլորտում` իրականացնելով հետազոտություններ և իրազեկման արշավներ հանրային առողջապահության, առողջապահական իրավունքի, բժշկական օգնության և սպասարման գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության, զինակոչիկների և զինծառայողների առողջությանն առնչվող խնդրահարույց գործերի քննության, հոգեկան առողջության ոլորտներում։ Հոգեբուժական հաստատություններում մոնիթորինգ իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է։ Աշխատում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ում և տրամադրում խորհրդատվություն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ներում։
Համազասպ Դանիելյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, և ԵՊՀ-ում տարբեր առարկաների դասախոս, այդ թվում `հանրային քաղաքականության վերլուծության: Գիտական հետաքրքրությունների և փորձագիտական հմտությունների թեմաներն են՝ ընտրությունները և ընտրական համակարգերը: 2013թ-ից հանդիսանում է միջազգային քաղաքական ասոցիացիայի անդամ: Նա նպաստել է Հանրային քաղաքականության և Ապելլա քաղաքականության վերլուծության և երկխոսության ինստիտուտների աշխատանքներին, անցյալում ծառայել է որպես Քաղաքական ֆորում – Հայաստան-ի խորհրդի անդամ: https://yerevan.academia.edu/HDanielyan [email protected]
Հայկ Դավեյանը կրթության հոգեբանի որակավորումը ստացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Այնուհետև ուսումնասիրել է կրթական և հոգեբանական չափումներ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում՝ (Մոսկվա) ստանալով մագիստրոսի որակավորում։ Ներկայումս հանդիսանում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ։ Մասնագիտական գործունեություն է ծավալել ԲՈւՀ-ական և հանրակրթական ոլորտներում։ Բուհական ոլորտում ունի փորձառություն ուսանողների որակի ապահովման և հավատարմագրման, գնահատաման համակարգերի ուսումնասիրության, բուհ – աշխատաշուկա կապի մոդելների մշակման, որակավորումների շրջանակների հետ աշխատանքի, կրթական համակարգի արդյունավետության ցուցանիշների մշակման մեջ։ Հանրակրթության ոլորտում զբաղվել է ներառական կրթության կայացմանն ուղղված առաջարկությունների մշակմամբ և առաջմղմամբ։ Ունի հատուկ փորձառություն ծրագրերի կառավարման, հանրային ֆոնդհայթայթման և ձեռնարկատիրական գործունեության ոլորտներում։
Արտակ Ենգոյանը երկարամյա փորձ ունի բանկային և ֆինանսական ոլորտում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ միջազգային բանկերում։ Ներկայումս զբաղվում է Ռիսկերի կառավարմամբ և Համապատասխանության ապահովմամբ Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկում (գրասենյակը՝ Ֆրանկֆուրտ)։ Մասնագիտական կրթությունը և կոչումները ներառում են, մասնավորապես, Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանը՝ ԵՊՀ և մագիստրոսի կոչումը՝ (M.Sc.) Տնտեսագիտության և Կառավարման ոլորտներում Բեռլինի Հումբոլդի Համալսարանից։ Մասնագիտացման հիմնական ոլորտները՝ Ֆինանսներ և բանկային գործ, Միջազգային տնտեսագիտություն և Էկոնոմետրիկա։ Հետազոտական հետաքրքրություններն են՝ ֆինանսներ և բանկային գործ, Մակրոտնտեսագիտություն, Միջազգային առևտուր և ֆինանսներ։
Աղասի Թադևոսյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, պաշտպանել է գիտությունների թեկնածուի թեզը և ստացել դիպլոմ ազգագրություն մասնագիտությունից: Հետազոտական հիմնական հետաքրքրությունների շրջանակն է հետխորհրդային անցումային գործընթացների հասարակական մշակութային առումները, սոցիալական շերտավորման գործընթացներն ու աղքատությունը, քաղաքացիական շարժումները, առօրեականության մարդաբանությունը, մշակութային արդիականացումը և արժեքային փոխակերպումները, քաղաքի մարդաբանությունը և միգրացիոն գործընթացները: Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների և հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով հրատարակված ավելի քան 40 գիտական հոդվածների: 2001 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնում: Որպես ավագ գիտաշխատող աշխատում է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 2012-2013 թթ. Ակադեմիական տարում որպես հետազոտող և Ֆուլբրայթի կրթաթոշակառու հրավիրվել է աշխատելու Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան (ԱՄՆ):
Վահրամ Թոքմաջյանն ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում (2002-2008, մասնագիտացումները՝ պատմություն և ազգագրություն): 2009 թվականից դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» Կ/Հ-ում: Հանդիսանում է փորձագետ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ում: Վարում է հրապարակախոսական սյունակ Մեդիալաբ կայքում: Ունի գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են Հայաստանում և Գերմանիայում: Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է՝ կրթություն և կրթական իրավունք, կրթության բովանդակություն, խղճի, մտքի, դավանանքի ազատությանն առնչվող խնդիրներ, հակամարտություններ և կարգավորումներ, ենթամշակույթներ, աշխատողների իրավունքներ:
Սերինե Խաչատրյանը ստացել է իրավաբանական կրթություն ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետից՝ մասնագիտանալով՝ քաղաքացիական իրավունք, կորպորատիվ իրավունք և վարչական իրավունք ոլորտներում: Իր հետազոտական հետաքրքրության ոլորտներն են՝ կենսաթոշակի (սոցիալական ապահովության) իրավունքը, աշխատանքային իրավունքը, կրթության իրավունքը: Այժմ հանդիսանում է կորպորատիվ իրավաբան առևտրային կազմակերպությունում: [email protected]
Լուսինե Խառատյանը գիտաշխատող է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ նա նաև պատրաստում է իր թեկնածուական աշխատանքը: 2012-2017թթ. նա ղեկավարել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակը: Մինչ այդ Լուսինեն աշխատել է տարբեր ազգային, միջազգային և երկկողմ զարգացման կազմակերպություններում և ՀԿ-ներում, ներառյալ Համաշխարհային բանկը, ԳՄՀ-ն, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ը և Համաշխարհային ուսուցում ամերիկյան կազմակերպությունը: Նրա հետազոտությունները, հրապարակումները և գործնական աշխատանքն ընդգրկում են կրթության, հաշտեցման և կոնֆլիկտների լուծման, հիշողության քաղաքականության, սահմանի մարդաբանության ոլորտները, փախստականների ինտեգրմանն առնչվող հարցեր, քաղաքական բարեփոխումների սոցիալական/մշակութային ազդեցությունը և քաղհասարակության կազմավորումը: Հայաստանից դուրս, նա հետազոտական և խորհրդատվական աշխատանք է կատարել Թուրքիայում, Ղրղզստանում և Սիրիայում: Նա Հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում ունի ԱՄՆ Մինեսոտայի համալսարանից (2004), Ընդհանուր դիպլոմ Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնից (2000) և բարձրագույն կրթության դիպլոմ ԵՊՀ պատմության ֆակուլտետից (1999): 2018թ. մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարության մասնագիտական փոխանակման Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին՝ Հաշվետվողականությունն ու բարեփոխումները կրթության ոլորտում թեմայով: 2018թ. նոյեմբերից նա ընդգրկված է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի Փորձագետների խորհրդում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ:
Արսեն Հակոբյանը ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը, այնուհետև ասպիրանտուրան ազգագրություն մասնագիտությամբ, պատմական գիտությունների թեկնածու է (PhD in Social/Cultural Anthroplogy): Հետազոտական հետաքրքությունները ներառում են բարդ ինքնություններ և սփյուռքային խմբեր, էթնիկ կոնֆլիկտների, բռնության, ու բռնագաղթերի մարդաբանություն: Աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, ինչպես նաև դասավանդում ԵՊՀ-ում: [email protected]
Հասմիկ Հարությունյանը 2013թ-ից աշխատում է ՛՛Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների՛՛ ՀԿ-ում որպես իրավական հարցերով փորձագետ, ներկայումս հանդիսանում է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը: Դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2013թ․ ավարտել է ԵՊՀ Եվրոպական Ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքների և Ժողովրդավարացման մագիստրոսական ծրագիրը, 2007-2011թթ-ին սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է՝ դատական իշխանության անկախության հիմնահարցերն ու ՀՀ-ում իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի արդյունավետությունը:
Արտակ Ղազարյանը իրավագիտության մագիստրոսի կոչումը ստացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի կողմից, ներկայումս սովորում է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում, 2015թ. մինչ օրս դասավանդում է Կրթահամալիրի ակադեմիայում: Մասնակցել է մի շարք օրենսդրական նախագծերի քննարկման աշխատանքների: Գիտական հետաքրքրութունների շրջանակը՝ քրեական հայցի հայեցակարգի ներդրման հնարավորությունը հայկական քրեական դատավարությունում, քրեական դատավարության մոդելները, մասնավոր անձի կողմից իրականցվող քրեական հետապնդման հիմնախնդիրները: Հեղինակ է մեկ մենագրության և մի շարք գիտական հոդվածների:
Արևիկ Ղալումյանն ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև մագիստրոսի աստիճան ստացել ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: Այժմ հանդիսանում է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Մանկավարժության և օտար լեզուների դասավանդման ամբիոնի ասպիրանտ: Հետազոտական հետաքրքրություններն են՝ աշխատաշուկայի և բուհերի միջև փոխհարաբերությունները, քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները: Հանդիսանում է «Հարավային Կովկասի, ԵՎՐԱԶԷՍ և ԵՄ անդամ պետությունների քաղաքական կայունության ինդեքսը» գրքի համահեղինակ: Հեղինակել է մի շարք հոդվածներ՝ տարբեր երկրներում բուհ-աշխատաշուկա փոխհարաբերությունների վերաբերյալ: Հետազոտություններ է իրականացրել «Կովկաս տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում» և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: Ներկայումս աշխատում է «Ճամփորդ հասարակական հիմնադրամում»՝ որպես թարգմանիչ:
Նվարդ Մանասյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետի ավտոմատացված կառավարման համակարգերի ճարտարագետ է: Վերամասնագիտացել է քաղաքագիտության, ապա հանրային քաղաքականության ոլորտներում նախ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ապա Ցինցինատիի համալսարանում: Մասնագիտացման ոլորտներն են՝ բարձրագույն կրթության և արդարության տեսանկյունից հավասարության (equity) հարցերում կրթական քաղաքականությունը, կրթական քաղաքականությունը և գենդերային սոցիալացման, ինչպես նաև նույն խնդրով շուկայի վերաբերյալ հետազոտությունները: Այժմ հանդիսանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում գենդերային հավասարության հարցերով պատասխանատու: [email protected], [email protected]
Սոֆյա Մանուկյանը հետազոտող է, իրավապաշտպան-բնապահպան: Առաջին մագիստրոսական կոչումը Եվրոպագիտություն մասնագիտացումով ստացել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանից (2011թ), իսկ երկրոդ մագիստրոսական կոչումը Մարդու իրավունքների մասնագիտացումով ստացել է Անգլիայի Էսսեքս համալսարանից (2013թ): Հետազոտական աշխատանքներիոլորտը ներառում է մասնավորհատվածի ազդեցությունները բնության և մարդու իրավունքների՝ մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավունքների վրա: Հետաքրքության ոլորտներից է նաև աշխատանքային իրավունքներըև կանանց իրավունքների պաշտպանությունը: independent.academia.edu/SofiaManukyan
Սոնա Մանուսյանը ԵՊՀ-Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս է, և ունի հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան: Դաասավանդում է, ի թիվս այլ առարկաների, մշակութային հոգեբանություն և որակական հետազոտության մեթոդներ հոգեբանությունում: Հետազոտական հետարքրքրությունների շրջանակում են հոգեբանության փիլիսոփայության ու մեթոդաբանության հարցերը, ինքնության և սահմանների հարցերը, ազգայինի սուբյեկտիվ ոլորտը և առհասարակ՝ անհատականի և հանրայինի/մշակութայինի/քաղաքականի փոխհարաբերությանն առնչվող զանազան հարցերը: Այս փուլում ուսումնասիրությունը կենտրոնացած է Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի և սոցիալ-մշակութային փոփոխության շուրջ: Ներկայումս ԱՄՆ Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում գիտահետազոտական աշխատանք է իրականացնում CUNY համալսարանի Ուրբան կրթության ծրագրում:
Նիկոլ Մարգարյանը ազգագրագետ մշակութաբան է։ Ունի պատմական գիտությունների թեկնածուի աստիճան և ԵՊՀ դոցենտի կոչում։ 2005-2018թթ․ դասախոսել է ԵՊՀ-ում։ Դասախոսած առարկաների ցանկում են՝ Կիրառական Մշակութաբանություն; Միջմշակութային հաղորդակցության հիմունքներ, Մշակույթը սոցիալական և հումանիտար գիտություններում, Մշակույթի սոցիոլոգիա, Գլոբալացում և մշակույթ, Գենդեր և մշակույթ դասընթացները: 1993թ․-այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրկում է Անվանումների մշակութաբանությունը, տեսական և կիրառական մշակութաբանությունը, վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը։ Հեղինակ է շուրջ 40 գիտական հրապարակումների։ Մասնակցել է երկու տասնյակից ավելի հետազոտական ծրագրերի և նախագծերի։ Ունի 34 տարվա դաշտային հետազոտողի փորձառություն։ [email protected]
Ավետիք Մեջլումյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (2009), 2007-2017թթ. դասավանդել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում (հետևյալ առարկաները՝ Սոցիալական աշխատանքի տեխնոլոգիաներ, Սոցիալական տեխնոլոգիաներ, Մարդու վարքը սոցիալական միջավայրում, և այլն): Աշխատանքային իրավունքներն ու Հայաստանում աշխատանքի տեսչության գործառությունը նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են: Այդ թեմայով մի քանի հետազոտությունների հեղինակ է: Նա նաև ՀՀ ակտուալ կրթական խնդիրներին նվիրված մի շարք հետազոտությունների հեղինակ է (մասնավորապես՝ կոռուպցիոն խնդիրները կրթության ոլորտում, կրթության տեսչության գործառությունը Հայաստանում, և այլն): Նա «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնի համահիմնադիրն է, ներկայումս զբաղեցնում է հետազոտությունների համակարգողի պաշտոնը (www.ipp.am): [email protected] [email protected]
Սոնա Մելիքջանյանը սոցիոլոգ է։ Մագիստրոսի կոչումը ստացել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետից 2015 թվականին։ 2017 թվականից ասպիրանտ, իսկ 2020 թվականից նաև լաբորանտ է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնում (http://iae.am/hy/users/սոնա-մելիքջանյան): 2013 թվականից սկսած աշխատել է որպես հետազոտող, ներգրավված է եղել մի շարք ծրագրերում և համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ։ Գիտական հետաքրքրությունների շարքում են միգրացիոն գործընթացները, մասնավորապես հայ կանանց աշխատանքային միգրացիան։ Կանանց աշխատանքային միգրացիայի մեթոդաբանական մոտեցումներն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտը գտնվել է Վարշավայի պետական համալսարանի Միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնում` իբրև Վիշեգրադ հիմնադրամի կրթաթոշակառու (http://www.migracje.uw.edu.pl/zespol/sona-melikjanyan-2/)։
Արաքս Մելքոնյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: 2014թ. ավարտել է Էսսեքսի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների միջազգային իրավունքների մագիստրոսի կոչում, ինչպես նաև 2015թ. ավարտել է Թուրինի համալսարանի Միջազգային քրեական արդարադատություն մագիստրոսական ծրագիրը: Հետազոտական հետաքրքրությունները ներառում են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, քրեական արդարադատության տարբեր հիմնահարցեր՝ հեղինակելով մի շարք հրապարակումներ այդ ոլորտներում: Ներկայումս, Արաքսն աշխատում է §Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների¦ ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ:
Արմինե Մխիթարյանը ստացել է Մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքագիտության և Միջազգային հարաբերությունների բաժնից: Նախկինում, նա աշխատել է որպես հետազոտության օգնական Հայաստանի Եվրոպայի Խորհրդի գրասենյակում և Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնում: Այժմ, նա աշխատում է որպես անկախ հետազոտող և նրա հետաքրքրությունների շրջանակի մեջ են մտնում հիմնախնդիրները կապված ապակենտրոնացման քաղաքականության և մեխանիզմների հետ: [email protected]
Մարիամ Մկրտիչյանը իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Իրավաբանության բակալավրի աստիճան ստացել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Մարիամը մասնագիտացված է կորպորատիվ, մտավոր սեփականության, աշխատանքային, ընտանեկան իրավունքի, վեճերի այլընտրանքային լուծման որլորտներում: Նրա գիտական հետաքրքրության շրջանակը ընդգրկում է վեճերի այլընտրանքային լուծումը, արդարադատության համակարգը, մարդու իրավունքները: Մարիամը աշխատում է Հովհաննսիյան և գործընկերներ իրավաբանական ընկերությունում որպես ավագ իրավաբան, փաստաբան և արտոնագրված հաշտարար: Մինչ այդ նա աշխատել է Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ում որպես իրավաբան: [email protected]
Նաիրա Մկրտչյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական և հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, ինչպես նաև արդարության ժամանակակից և հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ: Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով: Դրանց թվում է «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) գիրքը: Խմբագրել է նաեւ ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ եւ պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն: Այս պահին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:
Ալինա Պողոսյան ՀՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է: 2014 թ. նա ստացել է ազգագրության ոլորտի գիտությունների թեկնածուի կոչում հաջողությամբ պաշտպանելով իր թեկնածուական աշխատանքը ՀՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 2015-2016 թթ. որպես հետթեկնածուական աշխատանք միգրացիայի և մշակութային փոխակերպումների մասին դասավանդել և հետազոտություն է իրականացրել Միչիգանի Էն Արբորի Համալսարանում (ԱՄՆ): Ունի ավելի քան 15 հրատարակություններ միգրացիայի, անդրազգայնականության, մշակութային փոխակերպումների, գենդերային հիմնահարցերի և այլ թեմաների շուրջ: [email protected]
Կարինե Պողոսյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը իրավագիտության բակալավրի որակավորմամբ (2010), այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավաբանության մագիստրոսի կոչում (2012)։ Նրա գիտական հետաքրքրության շրջանակը ընդգրկում է վեճերի այլընտրանքային (արդյունավետ) լուծման ոլոտրը։ Այժմ նա աշխատում է «Պրուդենս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, ինչպես նաև արտոնագրված հաշտարար է։ [email protected]
Դավիդ Սարկիսյանը ավարտել է ԵՊՀ՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի և մագիստրանտի աստիճան: Ներկայումս նա ԵՊՀ ասպիրանտ է: Դավիդի հետազոտական հետաքրքրությունները ներառում են քանակական և ֆորմալ մեթոդների կիրառությունը միջազգային հարաբերություններում: Նա հեղինակել է 15 գիտական հոդված, որոնք տպագրվել են միջազգային գրախոսվող պարբերականներում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Դավիդը հաղթել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Գալուստ Գուլբենկյանի հիմնադրամի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետազոտական և ճանապարհորդության դրամաշնորհներ:
Էդգար Վարդանյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով հետազոտող-դասավանդողի որակավորում: Նա ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից: Նրա գիտական հետաքրքրության թեմաներն են՝ ժողովրդավարության տեսությունը, ժողովրդավարացման գործընթացները, քաղաքացիական դիմադրությունը, Հայաստանի ներքին քաղաքականությունը: Այդ թեմաներով մի քանի հետազոտությունների հեղինակ է: Նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Մոսկվային բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտում (2007-2012) եւ Եվրասիա միջազգային համալսարանում (2008-2009): Որպես քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը համագործակցել է մի շարք տեղական եւ միջազգային առաջատար կազմակերպությունների, հիմնադրամների հետ: Ներկայումս Բուն հիմնադրամի «Դետեկտոր» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիրն է: [email protected]
Լուսինե Տանաջյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: Ներկայումս հայցորդ է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Նա աշխատում է նույն ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում՝ որպես գիտաշխատող, հետազոտող: Մասնակցել է միջազգային և ներպետական գիտական-հետազոտական ծրագրերի, իրականացրել է դաշտային և վերլուծական աշխատանքներ՝ հայկական սփյուռքի համեմատական ուսումնասիրությունների, սիրիահայերի ներգաղթի և այլ թեմաների վերաբերյալ: Գիտական և հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է սփյուռքագիտական ուսումնասիրությունները, միգրացիան և հայկական սփյուռքում սոցիալական փոփոխությունների ուսումնասիրությունները:
Լուսինե Քարամյանը ունի Երեւանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան և Մանչեսթր համալսարանի սոցիալական կառավարման և սոցիալական աշխատանքի գծով մագիստրոսի աստիճան: Նա ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնական դասախոս է Սոցիալական Տեխնոլոգիաների ու սոցիալական աշխատանքի ամբիոնում և հետազոտող, ինչպես նաև հասարակական քաղաքականության ինստիտուտի (IPP) անդամ է: Հետազոտական հետաքրքրությունները ներառում են Հանրային Առողջապահություն ու ՄԻԱՎ, Մարդու իրավունքներ, ՍԿԳԻ ու ԼԳԲՏ հիմնահարցեր, կրթույթուն, բազմազանություն ու ներառականություն: [email protected], [email protected]
Արտակ Քյուրումյան միջազգային զարգացման, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի անկախ հետազոտող և խորհրդատու է։ Նա աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Որպես անկախ խորհրդատու Ա. Քյուրումյանն աշխատել է Համաշխարհային բանկի, Եվրամիության, ԱՄՆ ՄԶԾ և Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող միջնաժամկետ ծախսերի, ծրագրի բյուջետավորման, հանրային պարտքի կառավարման և այլ ծրագրերում: Նա ունի ինժեներության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (MBA) Թուլեյնի համալսարանից։
Աննա Օհանջանյանը ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ՀԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտից, և իր հետ-թեկնածուական աշխատանքն է անում Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան Միջագետքի ուսումնասիրությունների կենտրոնում։ Մատրենադարանի ավագ գիտաշխատող է։ Նրա ներկա հետաքրքրությունների շրջանակը ներառում է նոր շրջանում հայկական համայնքների դավանական դինամիկայի ուսումնասիրումը։ Ունի քասնից ավելի հրապարակումներ տարբեր լեզուներով։ [email protected]