2010 թվականին Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանն առաջին անգամ հայտարարեց հանրային քաղաքականության հետազոտման մրցույթ` հանրային քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության հիմնական նպատակներից էր բացահայտել բաց հասարակության առջև ծառացած առավել վճռական մարտահրավերները, մշակելու կիրառական լուծումներ` գործուն քայլեր ձեռնարկելով դրանց իրականացման ուղղությամբ:
Կրթաթոշակի նպատակներն են զարգացնել հետազոտողների` հանրային քաղաքականության հետազոտության միջոցով հանրային քաղաքականության գործընթացի վրա ազդելու կարողությունները և խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացներում` խրախուսելով բանավեճեր հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ` հանրային քաղաքականությանն առնչվող ամենակարևոր հարցերի շուրջ:
Նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համախմբել նախաձեռնող և ակտիվ քաղաքականության հետազոտողների, ովքեր ի զորու են հարցականի տակ առնել առօրյա ողջամտությունը և ակտիվ գործողություններ ձեռնակել սեփական հետազոտության արդյունքերի իրականացման համար, ինչպես նաև սեփական հետազոտության արդյունքները հասու դարձնել հանրության առավել լայն շրջանակների համար: Հիմնադրամն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի կրթաթոշակառուների, հիմնադրամի գործընկերների և նախկին ու ներկա կրթաթոշակառուների միջև ակտիվ համագործակցային կապերի ձևավորման համար` հանուն քաղաքականության հետազոտման բնագավառում փորձի փոխանակման և համատեղ ջանքերով հետազոտական արդյունքի տարածման և իրականացման:
Որպես արդյունք ակնկալվում է ունենալ հանրային քաղաքականության հաշվետվություններ, որոնք չպետք է գերազանցեն 10000 բառը և պետք է պարունակեն կոնկրետ առաջարկներ ընտրված բնագավառում, ինչպես նաև համառոտագիր: Բացի/ի հավելում վերոնշյալին, ըստ ընտրված թեմայի, հետազոտողները կարող են ունենալ նաև այլ արդյունքներ. վերլուծական հոդվածների շարք, հաշվետվություններ, գրքեր, փորձագիտական քննարկումներ և ամփոփումներ, նորարարական կրթական ծրագրեր և այլն: Խրախուսվում է նրանց մասնակցությունը քննարկումների և կոնֆերանսների, ներգրավվածությունը հանրային քաղաքականության շուրջ բանավեճերի կազմակերպման և սեփական գաղափարների ավելի լայն հասարակական մակարդակներով տարածման ձեռնարկներում: