Նորություններ և
իրադարձություններ


«Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվության:

30 Մարտի, 2016

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություններ, հրավիրում է Ձեզ մասնակցելու Հայաստանում ««Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվության» ներկայացմանը և հանրային քննարկմանը Երևանում և Գյումրիում:

ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (ԲԿԳ ԱՀՄ/OGP Independent Reporting Mechanism) ազգային անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը պատրաստել է ԲԿԳ-ի հայաստանյան առաջընթացի…

Կարդալ ավելին »


Հանրային քննարկումներ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներների վերաբերյալ:

25 Մարտի, 2016

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներների վերաբերյալ հանրային քննարկումներ անցկացրեց Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Yerevan-PD

Հանրությանը ներկայացվեցին նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած խնդրահարույց կարգավորումները, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման և քաղաքացիական մասնակցության մեխանիզմները:

Գյումրիում…

Կարդալ ավելին »


«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ:

9 Մարտի, 2016

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներին Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Այս միջոցառումների շարքը նպատակ ունի հանրությանը ներկայացնել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած մարտահրավերներն ու արդյունավետ ընտրական մեխանիզմների ապահովման խնդիրները,…

Կարդալ ավելին »


Մոնիտորինգի հաշվետվություն. Համաձայնագիր Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին:

9 Փետրվարի, 2016

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հրապարակեց Հայաստանում վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին իր երկրորդ զեկույցը: Ուսումնասիրությունը ներկայացվեց փետրվարի 2-ին, 2016թ., Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրաում: ԳՏՀՎԿ-ը մշտադիտարկել է հյուպատոսական ծառայությունների, վիզա տրամադրող կենտրոնների և համապատասխան պետական մարմինների աշխատանքը 2014-2015թթ.: Չնայած արձանագրված առաջընթացին, զեկույցում զետեղված են մի շարք խնդիրներ, որոնց բախվել են ՀՀ քաղաքացիները վիզայի համար դիմելու…

Կարդալ ավելին »


«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում»: Հանրային քննարկում:

6 Նոյեմբերի, 2015

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում»խորագրով հանրային քննարկմանը:

Սա հերթական միջոցառումն է` «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ,…

Կարդալ ավելին »

«   1 ... 16, 17, 18, 19, 20 ... 24, »