Նորություններ և
իրադարձություններ


Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կմշտադիտարկեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը

11 Մարտի, 2020

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և Վրաստանում ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը մարտի 11-ին Երևանում ազդարարել են «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների»  ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝…

Կարդալ ավելին »


Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումները

27 Փետրվարի, 2020

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն սկսում է  «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքը: Շարքի առաջին՝  «Սահմանադրական  փոփոխությունները  Հայաստանում. քաղաքացիական  հասարակության  դիրքորոշումները» թեմայով քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Երևանում: Քննարկման նպատակն էր հասկանալ սահմանադրական փոփոխությունների անհետաձգելիությունը` երկրում իրավունքի, արդարադատության վերականգնման և հաշվետու կառավարման գործընթացում, ինչպես նաև…

Կարդալ ավելին »


«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները»

18 Փետրվարի, 2020

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Սահմանադրական  փոփոխությունները  Հայաստանում. քաղաքացիական  հասարակության  դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը:

Սա առաջին միջոցառումն է «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ…

Կարդալ ավելին »


Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ

23 Դեկտեմբերի, 2019

2020թ. հունվարին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը  ներկայացնելու է մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ թվով 3-րդ զեկույցը:  «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 60 հասարակական կազմակերպություն, այս տարվա դեկտեմբերին սկզբին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին արդեն ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական…

Կարդալ ավելին »


Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ

17 Դեկտեմբերի, 2019

2020թ. հունվարին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի
Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային լսմանն ընդառաջ,
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 60 հասարակական կազմակերպություն, Համընդհանուր պարբերական դիտարկման (այսուհետ՝ ՀՊԴ) շրջանակում երկու թեմատիկ զեկույցներով ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները:

Կարդալ ավելին »

«   1 ... 6, 7, 8, 9, 10 ... 24, »