ԲՀՀ – Հայաստանի ֆինանսավորմամբ մարդասիրական աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած ևս 3000 անձի
25 Դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերի 25, 2020թ.
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը գործունեության ամբողջ ընթացքում աջակցել է հասարակության բոլոր խմբերի, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Պատերազմը և դրա հետևանքներն աղետալի իրավիճակ են ստեղծել հազարավոր քաղաքացիների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան առողջության, սեփականության ու գույքի իրավունքների ոտնահարման, նրանց համար որակյալ կրթության ու…
Պատրիկ Գասպարդը դադարեցնում է Բաց հասարակության հիմնադրամների ղեկավարի իր լիազորությունները
11 Դեկտեմբերի, 2020
Պատրիկ Գասպարդը հայտարարել է, որ որոշել է տարեվերջին դադարեցնել Բաց հասարակության հիմնադրամների նախագահի իր լիազորությունները։ Նրա պաշտոնավարման եռամյա ժամկետի ընթացքում նա ողջ աշխարհում առերեսվել է բաց հասարակությունների առաջ ծառացած լուրջ սպառնալիքների, ներառյալ՝ ավտորիտար ռեժիմների վերելքը և ԿՈՎԻԴ-19 վիրուսի տարածումն աշխարհով մեկ։
Նախագահի պաշտոնում նրան փոխարինելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին…
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը
27 Նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 27, 2020 թ. Երևան
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ հանգեցրել է հումանիտար լուրջ ճգնաժամի և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ մասնավորապես կյանքի, առողջության, երեխաների, գույքի իրավունքների ոտնահարման, խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և զոհված զինվորների մարմինների խոշտանգման: Պատերազմի ընթացքում…
Մեկնարկում է «Գործունակության իրավունքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը
16 Սեպտեմբերի, 2020
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է հաստատություններում խնամվող քաղաքացիների ապաինստիտուցիոնալացումը: Նաև առաջին անգամ է, որ այս քաղաքականության համատեքստում մենք քննարկում ենք նաև հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիների խնամքը հաստատություններից դուրս կազմակերպելու հնարավորությունը»,- այս մասին «Գործունակության իրավունքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի առցանց ներկայացման ընթացքում ասել…
Առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ
9 Սեպտեմբերի, 2020
08.09.2020
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից պատրաստվել և ներկայացվել են առաջարկություններ կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ։
Փաստաթուղթը մասնավորապես առաջարկում է կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված…