Հայաստանի ՀԿ-ների կոչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի Խորհրդին և Եվրամիությանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին
16 Դեկտեմբերի, 2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ս․թ․ դեկտեմբերի 15-ին հրատապ գործողությունների կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի Խորհրդին և Եվրամիության կառույցներին՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Հումանիտար ճգնաժամի մասին ահազանգող…
Հայաստանյան հ/կ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին
30 Նոյեմբերի, 2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։
Նամակում, որը պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»…
Քաղհասարակությունը Ադրբեջանում հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներ
23 Նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի մոնիթորինգային զեկույցի պատրաստման շրջանակներում:
Զեկույցները հեղինակել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը,…
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի մեկնարկը
19 Հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 18-ին Երևանում տրվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի աշխատանքների մեկնարկը։
Կոալիցիայի հիմնադիրներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։
44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում
7 Հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։
Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների…