ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Հայեցակարգի նախագիծ), որի վերաբերյալ առաջարկում ենք հետևյալը․
Հայեցակարգային դրույթների վերաբերյալ․
Ընդհանուր առմամբ, Հայեցակարգի նախագծում առաջակվող առանձին դրույթների և իրավահարաբերությունների կարգավորումների բարեփոխումները դրվագային բնույթ են կրում…
Բաց հասարակության հիմնադրամների հայտարարությունը Ջորջ Ֆլոյդի մահվան և բողոքի ցույցերի իրավունքի մասին
3 Հունիսի, 2020
Մենք սգում ենք Ջորջ Ֆլոյդի և բազմաթիվ այն աֆրոամերիկացիների մահը, ովքեր ոստիկանական դաժանության զոհ են դարձել այն անձանց ձեռքով, ում աշխատանքն է մեր համայնքներին ծառայելը և մարդկանց պաշտպանելը, այլ ոչ թե սպանելը։
Այսօր մեզ հույս են ներշնչում մարդիկ, ովքեր այս երկրում միավորվում են՝ բողոքի խաղաղ ցույցեր անցկացնելու արդարադատության մի համակարգի…
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵԹԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ
27 Մայիսի, 2020
Հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության հանրային կարևորագույն պահանջներից արդարդատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալու մարտահրավերը, ինչպես նաեւ վերջին օրերին, կապված ՀՀ արդարադատության նախարարության եւ վարչապետի դիրքորոշումների հետ՝ դատավորների նախատեսված վեթինգի շուրջ, համարելով, որ այն ամենը, ինչ նախատեսել է արդարադատության նախարարությունը, մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է անվանել արդյունավետ և մեր…
Դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները
8 Մայիսի, 2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը դեռ չկայացած,…
Իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում 15.04.2020 – 30.04.2020թթ. ընկած ժամանակահատվածում հանրային քննարկման է դրվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով նախատեսվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 48-րդ հոդվածի 4-րդ մասում…