Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբ
9 Հոկտեմբերի, 2020
Մեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԲՀՀ Հայաստանը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչ վարձկանների ներգրավման առնչությամբ:
…Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի կողմից COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու առնչությամբ
6 Հոկտեմբերի, 2020
Մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ ԲՀՀ Հայաստանը, դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով բողոք ընդդեմ Ադրբեջանի՝ COVID-19 համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու և մարդկանց առողջությունը վտանգելու առնչությամբ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին
11 Սեպտեմբերի, 2020
2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար…
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
5 Սեպտեմբերի, 2020
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
05.09.2020
2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի, հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին…
Դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ
21 Օգոստոսի, 2020
2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։
Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր…