Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հայտարարությունը
16 Դեկտեմբերի, 2020
Վերջին ամիսներին չարամիտ և կեղծ մեղադրանքներ են տարածվում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործունեության վերաբերյալ: Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր ցանկանում են այս փխրուն պահին պառակտել մեր հասարակությունը վախի, ապատեղեկատվության և բռնության արշավի միջոցով:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ արդարությանը և մարդու իրավունքներին, և անխոնջ աշխատում է՝ աջակցելու պատերազմի հետևանքով…
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև մեծաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ հարձակումներում ուղղակիորեն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
21 Հոկտեմբերի, 2020
Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ:
Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝…
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15 Հոկտեմբերի, 2020
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված:
Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների…
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
14 Հոկտեմբերի, 2020
Դիմումն ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին հետևյալ հորդորով.
Հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և…