ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2 Նոյեմբերի, 2022
Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:
Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»…
Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։
Կարդալ ավելին »
ՀՀ քաղաքացիական հասարակության դիմումը իրավապաշտպան կազմակերպություններին
6 Հոկտեմբերի, 2022
2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում և ներխուժում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտներ Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով և առաջնագծի խորքերում։ Ադրբեջանական ուժերը նախապես ծրագրել են մարտական անօդաչու թռչող սարքերի, հրետանու և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների…
2020թ․ աշնանը, խախտելով միջազգային վեճերը խաղաղությամբ լուծելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 33-րդ հոդվածները, Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված հանրապետության դեմ։ Թուրքիայի աջակցությամբ և սիրիական վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի տարածքի զգալի մասը, և 2020 թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ (ՀՀ, ԱՀ, ՌԴ)
34 ՀԿ պահանջում են ոստիկանապետի հրաժարականը
22 Սեպտեմբերի, 2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:
Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը…