Հայտարարություն ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ
21 Հոկտեմբերի, 2021
Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի…
ԵԽ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ դիտարկումներ
27 Սեպտեմբերի, 2021
2021թ․ սեպտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն հրապարակել է միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի նախագիծը՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Չնայած մի շարք կարևոր արձանագրումներին, այնուամենայնիվ, զեկույցը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, կեղծ հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև այն դեպքերում, երբ երկու պետությունների քաղաքականության, գործողությունների և…
Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ
25 Օգոստոսի, 2021
25-ը օգոստոսի 2021 թ.
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:
Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք…
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից…
Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին
19 Հուլիսի, 2021
19 հուլիսի, 2021 թ.
Ուղերձ ՀՀ Ազգային Ժողովին
Պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին
ՀՀ Ազգային ժողովը 2021թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի…