Հայտարարություններ


Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակի եւ Ալիեւի ռեժիմի կողմից Հայաստանի եւ ադրբեջանական հասարակության դեմ նախաձեռնած վերջին ագրեսիայի վերաբերյալ

19 Սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա ս.թ. սեպտեմբերի 13-ին մեկնարկած հերթական հարձակումը երկարատեւ հակամարտության ընթացքում եւս մեկ ագրեսիայի ակտ է, որը շարունակում է ոչնչացնել ենթակառուցվածքները, վնասել բնությանը: Այս նոր պատերազմի արդյունքում հայկական կողմից սպանվել է 135 զինվորական, շատերը` գերի են վերցվել։ Քաղաքացիական բնակչության գնդակոծության հետեւանքով զոհվել է 1, իսկ 6-ը ստացել…

Կարդալ ավելին »


Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի…

Կարդալ ավելին »


Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12 Սեպտեմբերի, 2022

24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն…

Կարդալ ավելին »


ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը տարածաշրջանում իրավիճակի լարման եւ պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին

26 Օգոստոսի, 2022

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքի կապակցությամբ, ինչը հղի է տարածաշրջանում նոր ապակայունացմամբ եւ զոհերով, ինչպես որ դա արդեն տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի սկզբերին, և կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել իր ջանքերը ներգրավված կողմերի միջև միջնորդության հարցում:

Պատերազմի…

Կարդալ ավելին »


ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները

2 Օգոստոսի, 2022

Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության…

Կարդալ ավելին »

«   1, 2, 3, 4, 5 ... 19, »