ՆՈՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ


Երևանում ներկայացվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք զեկույցը

17 Դեկտեմբերի, 2021

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2021թ․-ի դեկտեմբերի 17-ին Երևանում ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության և առընթեր մարմինների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի…

Կարդալ ավելին »


Բաց հասարակության հիմնադրամների նախաձեռնությամբ կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» քննարկումը

9 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկումը։ Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամին և միջազգային կառույցների՝ մասնավորապես,…

Կարդալ ավելին »


Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում․ քննարկում

3 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 2-ին Երևանում կայացել է «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը, որը կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։ Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկումն անցկացվել է ավելի քան հինգ տասնյակ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Կարդալ ավելին »


Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրները համակարգային լուծում չեն ստանում․ քննարկում

31 Մայիսի, 2021

2021 թ․ մայիսի 27-ին «Գործընկերություն հանուն
բաց հասարակության» նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էին քննարկում՝ «ՀՀ-ում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով։

Քննարկմանը հրավիրված են միջազգային կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի…

Կարդալ ավելին »


Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման համար

10 Մարտի, 2021

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն առ այսօր ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) դեմ պայքարին աջակցելու և համավարակի հետևանքները չեզոքացնելու նպատակով: Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում ԲՀՀ-Հայաստանը լսելի է դարձրել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, պատշաճ արձագանքել մարդու իրավունքների, հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, քանի որ…

Կարդալ ավելին »

«   1, 2, 3, 4, 5, 6 ... 24, »