Կարգերով պահոցներ՝ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՀՀ – Հայաստանի ֆինանսավորմամբ մարդասիրական աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած ևս 3000 անձի
Դեկտեմբերի 25, 2020թ. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը գործունեության ամբողջ ընթացքում աջակցել է հասարակության բոլոր խմբերի, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Պատերազմը և դրա հետևանքներն աղետալի իրավիճակ են ստեղծել հազարավոր քաղաքացիների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան առողջության, սեփականության ու գույքի իրավունքների more »
Պատրիկ Գասպարդը դադարեցնում է Բաց հասարակության հիմնադրամների ղեկավարի իր լիազորությունները
Պատրիկ Գասպարդը հայտարարել է, որ որոշել է տարեվերջին դադարեցնել Բաց հասարակության հիմնադրամների նախագահի իր լիազորությունները։ Նրա պաշտոնավարման եռամյա ժամկետի ընթացքում նա ողջ աշխարհում առերեսվել է բաց հասարակությունների առաջ ծառացած լուրջ սպառնալիքների, ներառյալ՝ ավտորիտար ռեժիմների վերելքը և ԿՈՎԻԴ-19 վիրուսի տարածումն աշխարհով more »
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը
Նոյեմբերի 27, 2020 թ. Երևան Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ հանգեցրել է հումանիտար լուրջ ճգնաժամի և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ մասնավորապես կյանքի, առողջության, երեխաների, գույքի իրավունքների ոտնահարման, խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և զոհված more »
Մեկնարկում է «Գործունակության իրավունքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է հաստատություններում խնամվող քաղաքացիների ապաինստիտուցիոնալացումը: Նաև առաջին անգամ է, որ այս քաղաքականության համատեքստում մենք քննարկում ենք նաև հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիների խնամքը հաստատություններից դուրս կազմակերպելու հնարավորությունը»,- այս մասին «Գործունակության իրավունքի պաշտպանությունը more »
Առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ
08.09.2020 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից պատրաստվել և ներկայացվել են առաջարկություններ կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ։ Փաստաթուղթը more »
Հինգ առասպել Ջորջ Սորոսի մասին
Իրականում նա հեղափոխության սցենար չի գրում և մարդկանց գումար չի վճարում բողոքի ցույցերի մասնակցելու համար: The Washington Post Հեղինակ՝ Էմիլի Թեմկին Էմիլի Թեմկինն ԱՄՆ-ում լույս տեսնող «New Statesman» պարբերականի խմբագիրն է և «Սորոսի ազդեցությունը» (անգլ.՝ «The Influence of Soros») գրքի more »
Հակակոռուպցիոն դասընթաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների և հանրային կառավարման ու կոռուպցիայի հարցերով հետաքրքրված անձնանց համար
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը համատեղ մեկնարկում են նոր նախաձեռնություն՝ «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթաց։ Դասընթացի նպատակը բազմակողմանի գիտելիքի տրամադրումն է կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա more »
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարում
20 հուլիսի, 2020թ. Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար: Երկրում համաճարակի տարածման առաջին օրերից Հիմնադրամը, հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է պաշտպանել բաց հասարակության արժեքները՝ մարդու իրավունքների more »
ԿՈՎԻԴ-19-ը և փակ հաստատությունները. Ինչպես է ԲՀՀ Հայաստանն աջակցում քրեակատարողական հիմնարկներին՝ պայքարելու համաճարակի դեմ
Հուլիսի 10, 2020թ. Նուբարաշեն ՔԿՀ .Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան Փակ հաստատություններում մարդու իրավունքներն առավելապես խոցելի են, քանի որ այնտեղ մարդու ազատությունն ու հանրային վերահսկողությունը սահմանափակված է: Փակ հաստատություններում անձինք գտնվում են պետության խնամքի և հսկողության ներքո, ուստի պետությունն ունի պարտավորություն նրանց more »
Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին
Մայիսի 18, 2020 Հեղինակ` Մայտե դը Ղյու Քանի որ բանտերը վատ կենցաղային պայմաններ ունեցող, հաճախ գերբնակեցված վայրեր են, դրանք COVID-19 կարգի համավարակի ընթացքում վարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Մի շարք երկրներ միջոցներ են ձեռնարկել քրեակատարողական հիմնարկների վրա ճնշումը more »