Կարգերով պահոցներ՝ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԱՀԿ-ում ներկայացվել է Հայաստանի քաղհասարակության հայտարարությունն Արցախում իրավիճակի վերաբերյալ

Մարտի 28-29-ը Վիեննայում  կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների պաշտպանության և անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը,  «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային more »


Քաղհասարակության կազմակերպությունները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ

Հետևելով ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբի առաջարկին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մշակել և համապարփակ զեկույց են ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ․-ի Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների կիրառման վերաբերյալ։ Այս զեկույցը մշակվել է մի շարք հետազոտությունների, այդ more »


Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի հետ կապված իրավիճակը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում  է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն, և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 2-ին Երևանում կազմակերպեցին «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկումը։


Մինչ Ուկրաինան եռում է, մի՛ մոռացեք տարածաշրջանի մյուս մեծ հակամարտության մասին

Հեղինակ` ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆ ԵՐԵՎԱՆ/ԲԵՌԼԻՆ, ՓԵՏՐՎԱՐ 17, 17:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. պատերազմը Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որի հետևանքով  հազարավոր զոհեր եղան, ավարտին չհասցրեց տարածաշրջանում ամենաերկար տևող հակամարտությունը: 2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությամբ more »


Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը բարելավել են Տավուշի մարզի դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները

Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց Կորոնավիրուսի համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները նոր մարտահրավերներ են ստեղծել հանրակրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում։ Առավել խոցելի իրավիճակում հայտնվել են հատկապես այն համայնքները, որտեղ դպրոցները, ուսումնական հաստատություններն ապահոված չեն անվտանգ սանիտարահիգիենիկ պայմաններով, մշտական հոսող ջրով more »


Երևանում ներկայացվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք զեկույցը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2021թ․-ի դեկտեմբերի 17-ին Երևանում ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության more »


Բաց հասարակության հիմնադրամների նախաձեռնությամբ կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» քննարկումը

Նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկումը։ Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո more »


Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում․ քննարկում

Նոյեմբերի 2-ին Երևանում կայացել է «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը, որը կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։ Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկումն անցկացվել more »


Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրները համակարգային լուծում չեն ստանում․ քննարկում

2021 թ․ մայիսի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էին քննարկում՝ «ՀՀ-ում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով։ Քննարկմանը հրավիրված են միջազգային կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, more »


Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն առ այսօր ավելի քան 1,002,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) դեմ պայքարին աջակցելու և համավարակի հետևանքները չեզոքացնելու նպատակով: Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում ԲՀՀ-Հայաստանը լսելի է դարձրել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, պատշաճ արձագանքել մարդու իրավունքների, more »