Կարգերով պահոցներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոչ ՀՀ իշխանություններին՝ պահպանել կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը

2019թ դեկտեմբերի 30-ին “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը և այդ դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սահմանված կարգով more »


ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները: Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում more »


Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից

2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։ 1 Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության more »


Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ

Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը: 2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, more »


Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Կրթաթոշակներ ծրագրի 2020թ․գարնանային փուլ

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Կրթաթոշակներ ծրագրի հերթական շրջանը՝ 2020թ․ գարնանային փուլը։ Ծրագիրն ուղղված է աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերներն ու մշակել կիրառական լուծումներ: more »


Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ուղերձը լրատվամիջոցներին ու հանրությանը

Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել են Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Հիմնադրամներն ամբողջ աշխարհում աջակցում են անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, արտահայտման ազատության, հաշվետու ու թափանցիկ կառավարման, արդարության more »


Հայտարարություն ԱԱԾ պարապության և բարեփոխման անհրաժեշտության մասին

Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 10-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ԱԱԾ-ի հասցեին արված քննադատությունը որակել է որպես վիրավորանք, զրպարտություն, մոլորեցնող, ապատեղեկացնող, սուտ, «անպատեհ ցասումի պոռթկմամբ» ինքնահաստատման փորձ և կոչեր է արել «…արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, more »


Բաց հասարակության հիմանդրամներ – Հայաստան կազմակերպությունը հայտարարում է Մարդու իրավունքների և Ռազմավարական դատավարության ծրագրերի համակարգողի թափուր աշխատատեղի համար մրցույթ:

Այս պաշտոնը Հիմնադրամի գործադիր տնօրենի և ծրագրերի գծով փոխտնօրենի ենթակայության ներքո է: Աշխատանքի նկարագիրը. Հիմնադրամի մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրերի շրջանակներում իրականացնել դրամաշնորհների և ծրագրերի կառավարում, մշտադիտարկում և գնահատում: Ուսումնասիրել հայտադիմումները և դրանց վերաբերյալ պատրաստել դիտարկումներ, մշակել առաջարկների փաթեթ more »


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայասատանը կազմակերպում է «Բարեվարքության գնահատման մեթոդաբանություն և որակի ներքին ապահովում» թեմայով դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար: Դասընթացը կընդգրկի հետևյալ թեմաները՝ բարեվարքություն և բարեվարքության խախտումներ, INTES մեթոդաբանություն և մեթոդաբանության շրջանակ, որակի ապահովման ներքին մեխանիզմներ և որակի ինքնագնահատման more »


ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՊԵՏՔ Է ԽԱԽՏՎԻ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին more »