Կարգերով պահոցներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հայտարարությունը
Վերջին ամիսներին չարամիտ և կեղծ մեղադրանքներ են տարածվում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործունեության վերաբերյալ: Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր ցանկանում են այս փխրուն պահին պառակտել մեր հասարակությունը վախի, ապատեղեկատվության և բռնության արշավի միջոցով: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ արդարությանը more »
ԿՈՉ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակելու, ինչպես նաև ադրբեջանական կողմից զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները վերադարձնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի more »
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ: Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի more »
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված: Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված more »
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Դիմումն ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին հետևյալ հորդորով. Հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան more »
Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբ
Մեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԲՀՀ Հայաստանը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և more »
Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի կողմից COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու առնչությամբ
Մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ ԲՀՀ Հայաստանը, դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով բողոք ընդդեմ Ադրբեջանի՝ COVID-19 համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու և մարդկանց more »
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին
2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում more »
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ 05.09.2020 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի, հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք more »
Դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ
2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։ Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս more »