Կարգերով պահոցներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՄ-ի հետ համագործակցության գերակա ոլորտների վերաբերյալ Հանրային քաղաքականության հետազոտությունների մրցույթ
Մանրամասն տեղեկությունների համար հետևել այս հղմանը Հայտի ձև Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել [email protected] էլ. հասցեով
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը: Այս քաղաքական ուժն էլ կստանձնի նոր կառավարություն ձևավորելու առաքելությունը, իսկ խորհրդարան անցած մյուս երկու more »
Դատապարտում ենք ապօրինի գործողությունները և բռնության կիրառումը՝ որպես խնդիրների լուծման միջոց
Մինչ 2018 թվականի հեղափոխությունը՝ տեղական ինքնակառավարումը Հանրապետությունում պատշաճ կերպով երաշխավորված չէր, և տեղական ինքնակառավարման մարմինները գտնվում էին գործադիր իշխանությունից մեծ կախվածության մեջ։ Գործադիր իշխանությունից ՏԻՄ-երի կախվածության հետևանքով ավտորիտար, կոռուպցիոն կառավարման գործելաոճը կրկնօրինակվում էր համայնքային մակարդակում և ըստ էության՝ ՏԻՄ-երը հանդես more »
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ
Հունիսի 19, 2021թ․ Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում more »
ՈՒԵՖԱ-Ի ԵՎՐՈ 2020-Ի՝ ԲԱՔՎՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) Նախագահ Ալեքսանդր Չեֆերինին Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Նախագահ Ջանի Ինֆանտինոյին ՈՒԵՖԱ-Ի ԵՎՐՈ 2020-Ի՝ ԲԱՔՎՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 10-ը հունիսի, 2021 թ. Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ 2020 թվականին more »
Հայտարարություն ՀՀ ԱԱԾ կողմից Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդման մասին
2021թ․ մայիսի 20-ին ժամը 17։00-ի մոտակայքում ՀՀ ԱԱԾ մի քանի քննիչներ և օպերլիազորներ այցելել են Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանի բնակության վայր և տեղեկացրել են, որ դատարանի որոշման հիման վրա պետք է խուզարկություն իրականացնեն նրա բնակարանում։ Խուզարկություն իրականացնող more »
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄՈՒՄԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս, 2021թ․ Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվող բանաձևի կապակցությամբ օրեր առաջ հերթական անգամ մեր դիմումով Խորհրդարանի ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանում հայ ռազմագերիների և գերության մեջ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման խնդրին։ Մասնավորապես, դիմումի շրջանակներում ներկայացրել ենք մտահոգությունն առ այն, more »
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հայտարարում է գործադիր տնօրենի փոփոխության մասին
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Լարիսա Մինասյանը, ով ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի, բացառիկ առաջնորդությամբ ղեկավարել է Հիմնադրամը՝ առաջ մղելով բաց հասարակության արժեքներն ու առաքելությունը Հայաստանում: Նրա պաշտոնավարման ընթացքում more »
ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԿՈՉ ԱՐՑԱԽ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների more »
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿՈՉ
Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս, խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ more »