Կարգերով պահոցներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։ Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը more »


ԱԼԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի վերաբերյալ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ, խախտելով 1994թ. զինադադարի մասին համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունը՝ Ղարաբաղյան խնդիրը լուծել առանց ուժի կիրառման, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության` հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին դրույթները, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: more »


Հայտարարություն Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած more »


ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի /այսուհետ՝ Պլատֆորմ/ հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման նպատակով ստեղծված Ընտրական հանձնաժողովը հրավիրում է թեկնածուներին մասնակցել Պլատֆորմի անդամության մրցույթին որպես հավակնորդ: Պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով more »


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄ Է ԷԱԿԱՆ ՀԵՏԸՆԹԱՑ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Մենք՝ քաղաքացիական հասարակության նշյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում ենք, որ այս փոփոխություններն էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են more »


Հայտարարություն ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես more »


ԵԽ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ դիտարկումներ

2021թ․ սեպտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն հրապարակել է միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի նախագիծը՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Չնայած մի շարք կարևոր արձանագրումներին, այնուամենայնիվ, զեկույցը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, կեղծ հավասարության նշան է դնում more »


Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ

25-ը օգոստոսի 2021 թ. Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով more »


Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից  կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել more »


Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19 հուլիսի, 2021 թ. Ուղերձ ՀՀ Ազգային Ժողովին Պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին ՀՀ Ազգային ժողովը 2021թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային more »