Կարգերով պահոցներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակի եւ Ալիեւի ռեժիմի կողմից Հայաստանի եւ ադրբեջանական հասարակության դեմ նախաձեռնած վերջին ագրեսիայի վերաբերյալ

Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա ս.թ. սեպտեմբերի 13-ին մեկնարկած հերթական հարձակումը երկարատեւ հակամարտության ընթացքում եւս մեկ ագրեսիայի ակտ է, որը շարունակում է ոչնչացնել ենթակառուցվածքները, վնասել բնությանը: Այս նոր պատերազմի արդյունքում հայկական կողմից սպանվել է 135 զինվորական, շատերը` more »


Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։ more »


Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է more »


ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը տարածաշրջանում իրավիճակի լարման եւ պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքի կապակցությամբ, ինչը հղի է տարածաշրջանում նոր ապակայունացմամբ եւ զոհերով, ինչպես որ դա արդեն տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի սկզբերին, և կոչ է more »


ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները

Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և more »


«Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Համատեղ կարծիք է հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։ Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք more »


Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երբեք չպետք է ստորադասվեն էներգետիկ շահերին ՀՀ մի խումբ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է  մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի more »


ՀԱՏԻՍ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՒ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն more »


Բարձրագույն դատական խորդհրի անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը: Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում Ռուբեն more »


Կոչ. դադարեցնել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը

2020 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունն ազգամիջյան թշնամանքի հարուցման հատկանիշներով (Քր․ Օր հոդված 226, մաս 2, կետ 1) քրեական հետապնդում սկսեց իրավապաշտպան՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հիմնադիր նախագահ, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ more »