Կարգերով պահոցներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը եւ Արցախ մտնող գազատարը փակելու եւ հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը: Այս նոր բլոկադայի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ մնացել more »


Մամուլի Հաղորդագրություն 08․12․2022 Քաղաքացիական հասարակության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի վճիռներով բնապահպան ակտիվիստներին ճնշելու վերաբերյալ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ “Գեոթիմ” ՓԲԸ) 2009 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից օրենսդրության բազմաթիվ խախտումներով ստացել է թույլտվություն` շահագործելու Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ջերմուկ համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները խիստ անհանգստացած լինելով Ամուլսարի ծրագրի բացասական հետևանքներով, որն ուղղակիորեն ազդում է more »


Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի հայտարարությունը

2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որի նպատակն է ուժեղացնել կազմակերպության ազդեցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում։ Այս գործընթացը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և more »


Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է  Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և more »


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Երեւանում ս.թ. նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ: Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքան և տարածաշրջանային զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ կողմից իրականացվող գործողությունները չեն արձագանքում more »


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու more »


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ more »


ՀՀ քաղաքացիական հասարակության դիմումը իրավապաշտպան կազմակերպություններին

2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում և ներխուժում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտներ Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով և առաջնագծի խորքերում։ Ադրբեջանական ուժերը նախապես ծրագրել են մարտական ​​անօդաչու more »


ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ “GOOGLE MAPS” ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2020թ․ աշնանը, խախտելով միջազգային վեճերը խաղաղությամբ լուծելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 33-րդ հոդվածները, Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված հանրապետության դեմ։ Թուրքիայի աջակցությամբ և սիրիական վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի տարածքի զգալի մասը, և 2020 թ․ նոյեմբերի more »


34 ՀԿ պահանջում են ոստիկանապետի հրաժարականը

2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին  զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և more »