Համատեղ կարծիք է հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։
Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն այն է, որ նախագծում տեղ գտած իրավակարգավորումները թույլ են տալիս օպերատիվ-հետախուզական գործունեություն կատարող մարմիններին դիմել այդ միջոցներին անգամ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորված չէ։
Ըստ նախագծի՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները չունեն պարտականություն՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը։ Սա անիրատեսական է դարձնում չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։