ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության արդյունքների մասին

2022 թ․ փետրվարի 12-ին  կայացել է  ՀՀ-ԵՄ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը նվիրված առցանց նիստ, որին մասնակցել են Ընտրական հանձնաժողովի բոլոր հինգ անդամները՝

  1. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ /հանձնաժողովի նախագահ/,
  2. Գայանե Պողոսյան, Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամ /հանձնաժողովի քարտուղար/,
  3. Արկադի  Սահակյան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
  4. Դավիթ    Ամիրյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան.
  5. Կարեն    Չիլինգարյան, Սպառողների խորհրդատվության կենտրոն։

Հանձնաժողովն արձանագրել է, որ ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրությունն անկացվել է ըստ  ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կազմի ձեւավորման կարգի, բաց առցանց քվեարկության միջոցով։

Քննարկման արդյունքում Ընտրական հանձնաժողովի անդամներն արձանագրել են, որ ընտրություններին գրանցված 37 ընտրողներից մասնակցել են 36-ը, եւ ստացվել է 37 քվեարկած քվեաթերթիկ: Ընտրական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրահանգման, որ քվեարկության ընթացքում որոշ ընտրողների կողմից կատարվել են ԿԱՐԳ-ի խախտումներ, որոնց հիման վրա 8 /ութ/ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

29 վավեր քվեաթերթիկների հիման վրա՝

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՁԱՅՆ ՈՐՈՇԵԼ Է.

  • ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ քաղաքացիական կազմակերպությունների կողմից իրականացված ընտրությունները համարել կայացած։
  • Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ արձանագրել, որ ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության  պլատֆորմի չորս հիմնական անդամներ քաղաքացիական հասարակության կողմից ընտրվել են ամենաբարձր միավորները ստացած հետեւյալ թեկնածուները.
  1. Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ– 488 միավոր,
  2. Մարատ Ատովմյան, Իրավաբանների հայկական ասոցիացիա – 444 միավոր,
  3. Միքայել Հովհաննիսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ – 416 միավոր,
  4. Թաթուլ Մանասերյան, «Այլընտրանք» ՀԿ – 402 միավոր։

Փոխարինող կազմի անդամներ են ընտրվել հետեւյալ թեկնածուները.

  1. Ջուլիետա Ամիրաղյան, Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն – 394 միավոր,
  2. Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ – 378 միավոր,
  3. Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ – 372 միավոր,
  4. Վիոլետա Զոփունյան, Իրավունքի զարգացման կենտրոն – 328 միավոր:

—————————————————————————————————

Կոնտակտային անձ՝

Գայանե Պողոսյան, ԸՀ քարտուղար

Հեռ․՝ +374 91 324404