Հայտերի ընդունման հայտարարություն Դոյչե Վելլեի կողմից․ Ֆինանսական աջակցություն Հայաստանի մարզային մեդիաընկերություններին

Հայտերի ընդունման հայտարարություն

Ֆինանսական աջակցություն Հայաստանի մարզային մեդիաընկերություններին

Այս փաստաթղթի հայերեն տարբերակը տրամադրվում է որպես հավելյալ տեղեկություն դիմումատուի համար:

Ցանկացած անհամապատասխանության դեպքում կգերակայի անգլերեն տարբերակը:

Ծրագրի համառոտ նկարագիրը

Դոյչե Վելլե Ակադեմիայի (գլխավոր գործընկեր), Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր, մեդիաընկերությունների կոնսորցիումը պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ, որն ի վիճակի է ունենալու վերահսկող դեր հայ հասարակության համար: Մասնավորապես, ծրագրի նպատակն է աջակցել հայկական անկախ լրատվամիջոցներին՝ դառնալու ավելի պրոֆեսիոնալ և ֆինանսապես կայուն: Ծրագիրը նախատեսում է իրականացնել գործողությունների և միջոցառումների շարք, այդ թվում՝ մեդիամենեջմենթի առցանց դպրոցի (E-School) ստեղծում, փաստերի ստուգման և հետաքննական լրագրության հմտությունների զարգացում, կապերի ամրապնդում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև մարզային լրատվական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն:

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին և կտևի երեք տարի: Ծրագրի ողջ ընթացքում թիրախում կլինեն ազգային և տարածաշրջանային մեդիաընկերությունների ղեկավարներ և անկախ լրագրողներ, լրագրության ֆակուլտետի    ուսանողներ,    մարզային    լրատվամիջոցներ,    ինչպես    նաև համալսարաններ:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելել՝

https://www.facebook.com/DWAkademie.EuropeAndCentralAsia/

Հայտերի ընդունման առաջնահերթությունները

Ծրագիրը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանյան 5 մարզային լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, առցանց և տպագիր մամուլ)՝ հնարավորություն տալով մշակելու համապատասխան բովանդակության ստեղծման և կայունության ռազմավարություն:

Մարզային լրատվամիջոցները դիտարկվում են որպես Հայաստանում առավել կենսունակ և հզոր մեդիա դաշտի գործունեության կարևորագույն խթանողներ, քանի որ դրանք ուղղակիորեն կապ են ապահովում սպասարկվող համայնքների (հատկապես գյուղական բնակավայրերի) հետ: Այնուամենայնիվ, փոքր մարզային լրատվամիջոցները հաճախ հետ են մնում խոշոր գործընկերներից, այդ թվում նաև միջազգային դրամաշնորհների հատկացման դեպքերում: Դիմումների ընդունման այս հայտը նախատեսված է այն փոքր մարզային մեդիաընկերությունների համար, որոնք նպատակ ունեն լրագրողական ստանդարտների, խմբագրական կառուցվածքի և ֆինանսական մեթոդների բարելավմամբ առավել ակտիվ և հուսալի դեր ունենալ համայնքային կյանքում: Առավել կենսունակ մեդիա դաշտ ունենալու համար անհրաժեշտ է մշակել բովանդակություն և պատրաստել զեկույցներ բնակչության կյանքի կարևորագույն ասպեկտների՝ բնապահպանության, հակամարտությունների և խաղաղության, մարգինալացված խմբերի իրավունքների և այլ թեմաների վերաբերյալ: Մարզային լրագրողներն ու լրատվական ընկերություններն ամենալավն են տիրապետում իրենց իսկ կողմից մատուցվող բովանդակությանը, ուստի նրանք ամենանպատակահարմար դիրքում են՝ նպաստելու ծրագրի դրույթների իրականացմանը:

Ներկայացվող ծրագրերը պետք է

  • Բարելավվեն կազմակերպության(ների) ընթացիկ աշխատանքը, և
  • բարձրացնեն հանրության տեղեկացվածությունն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են բնապահպանական խնդիրները, մարգինալացված խմբերը, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց հիմնախնդիրները, և/կամ տարածաշրջանում կայունության հիմնահարցերը:

Դիմումատուներին առաջարկվող հնարավորությունները և մասնակցության պահանջները

Դրամաշնորհ ստացած կազմակերպությունները կդառնան ինչպես Հայաստանյան, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ երկրների և եվրոպական գործընկերների մեդիացանցի անդամ՝ ստանալով տարբեր համատեղ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն: Կազմակերպությունները նաև կստանան Վիդեոմետրիքս գործիքի միջոցով լսարանի հետազոտության և դրա արդյունքների վերաբերյալ խորհրդատվության (լսարանի պահանջներն ու սպասելիքներն առավել լավ հասկանալու համար) հնարավորություն:

Ստորև թվարկված գործողություններին մասնակցությունը պարտադիր է: Կազմակերպությունը պետք է ապահովի մասնակցության համար բավարար ռեսուրսներ և ժամանակ:

Պարտադիր մասնակցության գործողությունների ցանկ.

  • Մասնակցություն առցանց դպրոցի ծրագրին ՝ ուղղված մարքեթինգի, ռազմավարական կառավարման, ֆինանսական և թվային ռազմավարության հմտությունների զարգացմանը (մոտ 20-ժամյա առցանց դասընթաց՝ երեք ամիս տևողությամբ)
  • Հնարավորության դեպքում, մասնակցություն ուսումնական շրջագայությանը դեպի Եվրոպա (մոտավորապես 1 շաբաթ)
  • Մասնակցություն սեմինարների և անհատական խորհրդատվությունների՝ բովանդակության ստեղծում, խմբագրական ռազմավարություն և կառավարում թեմաներով (մոտավորապես 2 սեմինար ՝ յուրաքանչյուրը 2- 3 օր տևողությամբ):
  • Մասնակցություն խմբային հանդիպումներին և միջոցառումներին (1-2 միջոցառում)
  • Առաջընթացի վերահսկման հանդիպումներ (շարունակական):

Ընտրված կազմակերպություններն իրենց հերթին պետք է բաց լինեն ուսանողների համար՝ վերջիններիս հնարավորություն տալով կիրառելու իրենց հմտություններն ու ձեռք բերելու լրագրողական աշխատանքի փորձ:

Դրամաշնորհ ստանալուց հետո կտրամադրվի մանրամասն ծրագիր և գործողությունների ժամանակացույց: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցության ծախսերը ֆինանսական աջակցության մաս չեն կազմում: Դրանք տրամադրվում են հավելյալ, 6-րդ կետում նշված առավելագույն գումարի սահմաններում:

Կազմակերպական մակարդակում պահանջները հետևյալն են.

  • Ծրագրի նպատակաների իրագործման հանձնառություն։
    • ծրագրի բոլոր գործողություններին լիարժեք ներգրավվածություն և մասնակցություն
    • շարունակական զարգացման և կատարելագործման ձգտում
    • իգական սեռի թեկնածուների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համարժեք ներգրավվածության ապահովում

 

  • Կայունություն.
    • ծրագրի ավարտից հետո մասնակիցների հետ կապ պահպանելու պատրաստակամություն
    • համապատասխան թեմատիկ շրջանակի պահպանում

 

  • Կազմակերպչական բնութագրիչներ.
    • հաղորդակցման հմտություններ
    • պատասխանատվության զգացում
    • ապաքաղաքականություն և չեզոքություն
    • լրագրողական էթիկա

 

  • Բովանդակային և ադմինիստրատիվ տեսանկյունից ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու հուսալիություն.
  • ֆինանսական կայունություն (ապացուցված նախկին փորձով)
  • թափանցիկություն
  • արդյունավետ գործող կադրային կառուցվածք

Առաջարկվող գործողությունների շրջանակ

Առաջարկվող միջոցառումները պետք է առնչվեն հետևյալ թեմաներին՝

  • բնության պահպանության և կլիմայական փոփոխություններ,
  • գենդերային հավասարություն,
  • մարդու իրավունքների պաշտպանություն,
  • մարգինալացված խմբերի իրավունքներ,
  • հակամարտություններ,
  • կամ այլ սոցիալական զգայուն թեմաներ:

Ֆինանսավորում կարող է տրամադրվել մեդիա արտադրանքի համար, ինչպիսիք են սոցիալական ցանցերում տեղադրվող, ռադիո, վիդեո կամ հեռուստատեսային նյութերը: Նախապատվությունը կտրվի առցանց լրատվամիջոցներին:

Ովքեր կարող են հայտ ներկայացնել

Հայտ ներկայացնելու համար դիմումատուն պետք է.

  1. Լինի ՀՀ-ում գրանցված իրավաբանական, անկախ ոչ-առևտրային կամ մեդիա կազմակերպություն (հեռուստատեսային, ռադիո, առցանց կամ տպագիր մամուլ)
  2. Գործի մայրաքաղաքից դուրս և ունենան մարզային գրասենյակ
  3. Ունենա նվազագույնը 2 տարվա գործունեության փորձ՝ գրանցման օրվանից սկսած
  4. Ունենա հաշվապահական հաշվառման հստակ համակարգ և ընթացակարգ, ներառյալ ֆինանսական գործարքների պատշաճ փաստաթղթավորումը

Առաջնահերթություն կտրվի այն լրատվամիջոցներին, որոնք հեռավոր բնակավայրերում լուսաբանում են հասարակությանն առնչվող թեմաներ և աջակցում են կին լրագրողներին:

Ծախսեր

Ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա ընտրված լրատվամիջոցին մշակելու սոցիալական նշանակություն ունեցող թեմաներով (բնապահպանություն, մարգինալացված խմբերի նկատմամբ խտրականություն, և այլն) բովանդակություն՝ ուղղված իր լսարանին (առավելապես գյուղական բնակչությանը):

Ֆինանսական աջակցությունը չպետք է օգտագործվի մեծ քանակությամբ սարքավորումներ ձեռք բերելու կամ այլ ենթակառուցվածքներում ներդրում անելու նպատակով։ Այն պետք է բացառապես օգտագործվի այն հարցերում, որոնք ընտրող հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի առաջարկվող ծրագրի և երրորդ կողմի հետագա գործունեության համար: Դրանք կարող են ներառել փոքր քանակությամբ և ոչ թանկ արժողությամբ տեխնիկական սարքավորումներ: Ֆինանսավորման մեծ մասը կներդրվի մարդկային ռեսուրսներում:

Ընդունելի ծախսեր.

  • Անձնակազմի ծախսեր
  • Երկրի    ներսում    տեղաշարժման     ծախսեր    (մեքենայի    վարձույթ, հանրային տրանսպորտ, թռիչքներ)
  • Հյուրանոցի և կեցության ծախսեր (օրապահիկ)
  • Սարքավորում (միայն փոքր իրեր, օրինակ՝տեսախցիկ)
  • Ծրագրին առնչվող ենթակառուցվածքային ծախսեր, ինչպես օրինակ գրասենյակի վարձակալություն, էլեկտրաէներգիայի, ինտերնետի, հեռախոսի/ֆաքսի ծախսեր
  • Այլ ծախսեր, ծառայություններ, ինչպես օրինակ տպագրական ծախսեր, ֆինանսական ծառայություններ
  • Վարձավճարներ անկախ և քաղաքացիական լրագրողների, մասնակից ուսանողների և խորհրդատուների համար (վճար/օրավարձ), ինչպես նաև ստուդիայի վարձակալման ծախսեր

Ոչ-ընդունելի ծախսեր.

  • Մեծածավալ իրերի, տրանսպորտային միջոցների, կահույքի, հողի կամ շինության գնում
  • Պարտքեր և պարտքերի սպասարկման վճարներ (տոկոսներ)
  • Կորուստների համար պահուստավորում կամ հետագա հնարավոր պարտականություններ
  • Ստացողի կողմից հայտարարագրված ծախսեր, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության դրամաշնորհ ստացող այլ աշխատանքային ծրագրի կամ գործողության կողմից (այդ թվում` Եվրոպական զարգացման հիմնադրամի միջոցով)
  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կորուստներ
  • Գրասենյակի վարձակալության վճար, քանի դեռ դիմումատուն չի ապացուցել, որ գործողության իրականացման նպատակով անհրաժեշտ է հավելյալ գրասենյակի վարձակալում
  • Հարկեր, ներառյալ ԱԱՀ, քանի դեռ ստացողը չի ապացուցել, որ չի կարող դրանք ետ ստանալ
  • Երրորդ կողմերին վարկի տրամադրում
  • Ոչ նյութական ներդրումներ (օրինակ ՝ առկա սարքավորումների արժեքավորում                                         (վալորիզացիա),             նվիրատվություններ, կամավորական աշխատանք և այլն)
  • Ազգային վարչակազմի աշխատակիցների աշխատավարձի ծախսեր, քանի դեռ իրականացվող գործողությունները հատուկ պայմաններով նախատեսված չեն ծրագրի իրականացման շրջանակներում, և համապատասխան պետական մարմինը ծրագրից դուրս այլ դեպքում դրանք չէր իրականացնի
  • Աշխատակազմի ծախսերի մեջ ներառված կատարողական բոնուսներ

Ֆինանսական աջակցության ծավալը

Յուրաքանչյուր հաջողակ   դիմումատու   կստանա   առավելագույնը   20,000 եվրոյի չափով դրամաշնորհ:

Դրամական միջոցները կփոխանցվեն երեք կամ ավելի մասերով`համաձայն ծրագրի իրականացման և հաշվետվության ժամանակացույցի: Տրամադրվող գումարը պարբերաբար կենթարկվի մոնիթորինգի՝ պոտենցիալ խնդիրների հայտնաբերման և դրանց լուծում տալու նպատակով:

Յուրաքանչյուր նախագիծ պարբերաբար կվերանայվի ընտրող հանձնաժողովի կողմից ` դրա շարունակական կենսունակությունը գնահատելու համար:

  1. Ֆինանսական աջակցության տրամադրման վայրը և ժամանակացույցը Ֆինանսական աջակցության  համար                հայտադիմում ներկայացնող մեդիաընկերությունները    պետք    է    տեղակայված    լինեն ՀՀ մարզային, գերադասելի է հեռավոր շրջաններում: Ֆինանսական    աջակցությունը կտրամադրվի 2022թ  ապրիլի  1-ից  և 2022թ նոյեմբերի      30-ն  ընկած ժամանակահտվածի համար:

Դիմումների քանակը և դրամաշնորհի չափը

Յուրաքանչյուր դիմումատու կարող է ներկայացնել ընդամենը մեկ հայտ: Դրամաշնորհի չափը չպետք է գերազանցի 20 000 եվրոն։

Ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմելու անհրաժեշտ փաստաթղթեր

Հայտը պետք է գրված լինի անգլերեն կամ հայերեն: Ձեռագիր գրված հայտադիմումները չեն դիտարկվի: Դիմումը չպետք է գերազանցի 5 էջը: Նախատեսվող բյուջեն ներկայացվում է առանց նախապես տրամադրվող ձևանմուշի:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Հավելված I` դիմում (օգտագործել տրամադրվող ձևանմուշը)
  • Հավելված II`աշխատանքային պլանի/ժամանակացույց (օգտագործել տրամադրվող ձևանմուշը)
  • Բյուջե (ձևանմուշ չի տրամադրվում)

Դիմումատուն էլեկտրոնային փոստով հայտադիմումին և լրացուցիչ հավելվածներին կից պետք է ուղարկի նաև ներքոնշյալ բնօրինակ փաստաթղթերի պատճեններ (սքան կամ ֆոտոտարբերակով).

  1. Գրանցման վկայական
  2. Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվություն
  3. Երկու կամ   երեք   հաջողված   աշխատանքի   (նախագիծ,հոդված, ռեպորտաժ, և այլն) օրինակ (ձևանմուշ չի տրամադրվում)
  4. Կազմակերպական աղյուսակ, որ պարունակում է տեղեկություն կազմակերպության մշտական և ժամանակավոր աշխատակիցների և վերջիններիս լրագրողական փորձառության վերաբերյալ (ձևանմուշ չի տրամադրվում)

Կեղծիքի և կոռուպցիայի կանխարգելում, բողոքների բավարարման մեխանիզմ

Դոյչե Վելլե Ակադեմիան որդեգրել է խարդախության և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն և իր աշխատակազմից ու գործընկերներից ակնկալում է ազնիվ և նվիրված գործունեություն: Այսպիսով, դիմումատուն երրորդ կողմին ցուցաբերվող ֆինանսական աջակցության ցանկացած փուլում (այսինքն տենդերի, դիմումի և գործունեության իրականացման ընթացքում) պետք է մանրակրկիտ մշակի և կիրառի խարդախության և կոռուպցիայի դեմ վստահելի համակարգ՝ համաձայն տեղական և միջազգային լավագույն փորձի և ստանդարտների:

Այս նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք.

  • Մշակել, կիրառել և հետևողականորեն իրականացնել արդյունավետ վերահսկողություն բոլոր մակարդակներում
  • Համոզվել, որ կոռուպցիայի կամ խարդախության առաջացման դեպքում կկատարվի արագ և համապարփակ հետաքննություն, որի արդյունքներն ըստ անհրաժեշտության կհաղոդվեն շահագրգիռ կողմերին
  • Անհրաժեշտ դեպքերում ձեռնարկել համապատասխան կարգապահական և իրավական գործողություններ
  • Ցանկացած տեսակի ֆինանսական կորուստները վերականգնելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր ողջամիտ քայլերը
  • Նմանատիպ      կոռուպցիոն      դեպքերը     կանխարգելելու     նպատակով վերանայել համակարգերն ու ընթացակարգերը
  • Հավաստիանալ, որ հետագա ծրագրերի պլանավորման ընթացքում հաշվի կառնվեն բոլոր կոռուպցիոն ռիսկերը

Բողոքների բավարարման վստահելի համակարգը երաշխավորում է, որ դիմումատուները և դրամաշնորհառուները կարող են արտահայտել իրենց մտահոգությունն ու կասկածները կապված ցանկացած տեսակի անօրինական գործողության հետ՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Այս էլեկտրոնայն հասցեն պատկանում է Գերմանիայում Դոյչե Վելլե Ակադեմիայի գլխամասային գրասենյակին, որտեղ բողոքների բավարարման հարցերով զբաղվող թիմը կնախաձեռնի խնդրի լուծման հետագա քայլերը: Այսպիսով, յուրաքանչյուր դիմումատու կամ դրամաշնորհառու հնարավորություն կունենա կոնֆիդենցիալ (գաղտնի) կերպով լուծելու ցանկացած տեսակի հարց:

Պարզաբանում ստանալու համար ներկայացվող հայց

Դիմումատուն իրավունք ունի պարզաբանում ստանալու համար հայց ներկայացնել ոչ ուշ քան վերջնաժամկետի լրանալուց 20 օր առաջ, հետևյալ էլ.փոստին [email protected]: Բոլոր հարցերի պատասխանները կամփոփվեն առցանց հարթակում ծրագրի համար բացված ընդհանուր փաստաթղթում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով կուղարկվեն բոլոր դիմումատուներին ոչ ուշ քան վերջնաժամկետի լրանալուց 15 օր առաջ:

Նշված ժամկետից հետո լրացուցիչ պատասխաններ այլևս չեն տրվի: Դիմումատուների նկատմամբ հավասար պայմաններ ապահովելու նպատակով, աշխատանքային ծրագրի, առանձին գործունեության կամ հատուկ գործողությունների վերաբերյալ նախնական կարծիք չի արտահայտվի: Իր սեփական նախաձեռնությամբ դրամաշնորհ հայտարարող կողմը կարող է շահագրգիռ կողմերին տեղեկացնել համապատասխան կայքում տեղադրված մրցույթի հայտարարության տեքստում ցանկացած տեսակի սխալի, անճշտության կամ բացթողման մասին: Հետևաբար, խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել կայք՝ թարմացումների, հրապարակված հարցուպատասխանների մասին տեղեկացված լինելու համար: Վերջնաժամկետը լրանալու պահից ի վեր դիմումի տեքստում ոչ մի փոփոխություն չի թույլատրվում: Որոշակի կետեր հստակեցնելու կամ ադմինիստրատիվ սխալներ շտկելու անհրաժեշտության դեպքում դրամաշնորհ հայտարարողը կարող է դիմել դիմումատուին միայն գնահատման գործընթացում: Որպես կանոն, վեջինն արվում է էլեկտրոնային փոստով: Տրամադրվող բոլոր կոնտակտային տվյալների ճշգրտության ու գործունակության պատասխանատվությունը կրում է բացառապես դիմումատուն: Կոնտակտային տվյալների որևէ փոփոխության դեպքում անհրաժեշտ է վերոնշյալ էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելով տեղեկացնել նոր տվյալների մասին: Ընտրական գործընթացի արդյունքները գրավոր կերպով կհաղորդվեն դիմումատուներին: Մերժման դեպքում դիմումատուները կտեղեկացվեն մերժման պատճառների մասին: Պարգևատրման ընթացակարգի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի բացահայտվի, քանի դեռ ծանուցագրերը չեն ուղարկվել շահառուներին:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն ու հետագա ընթացակարգերը

Քայլ 1. Դիմումի, աշխատանքային պլանի, բյուջեի, ինչպես նաև աջակցող փաստաթղթերի (գրանցման վկայական, տարեկան ֆինանսական հաշվետվություն, իրականացվող ծրագրերի ցանկ, կազմակերպական աղյուսակ) ներկայացում՝ ըստ նախօրոք տրամադրվող ձևանմուշի:

Հղումն այստեղ՝ https://share.ard-zdf-box.de/s/i3TnksKfi9kNpQg

Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 14.02.2022

Դիմումների փաթեթները կարող են ուղարկվել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

[email protected]

Քայլ 2. Դրամաշնորհի պարգևատրում և պայմանագրի կնքում:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://share.ard-zdf- box.de/s/i3TnksKfi9kNpQg

Վճարման կարգ և հաշվետվություն

Ֆինանսական աջակցություն ստացած յուրաքանչյուր շահառու ծրագրի մեկնարկից երեք ամիս անց պետք է ներկայացնի բովանդակային և ֆինանսական հաշվետվություն: Երկրորդ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունը պետք է ներկայացվի մեկնարկից վեց ամիս անց: Վերջնական հաշվետվությունները պետք է ներկայացվեն պայմանագրի ավարտից երկու շաբաթ անց:

Հաջողված նախագծերը պայմանագրի ստորագրումից հետո կստանան նախաֆինանսավորում՝ ընդհանուր բյուջեի 40%-ի չափով: Մյուս 40%-ը կփոխանցվի երեք ամիս հետո, երբ նախապես տրամադրված գումարի 80%-ը արդեն ծախսված կլինի՝ ըստ ծախսերի պլանի, իսկ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված: Մնացյալ 20%-ը կփոխանցվի վեց ամիս անց, երբ նախորդող վճարման 80%-ը արդեն ծախսված կլինի՝ ըստ ծախսերի պլանի, իսկ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված: Պայմանագրի պատրաստման ընթացքում կողմերը կարող են քննարկել վճարման կարգը՝ ելնելով կազմակերպության չափերից:

Դիմումների գնահատման և ընտրության կարգ

Ֆինանսական աջակցությունը մրցութային կարգով կտրամադրվի 5 մարզային լրատվամիջոցների: Ընտրական հանձնաժողովը կազմված կլինի Դոյչե Վելլե Ակադեմիա, «Բի-բի-սի» և Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստան ընկերությունների երկուական ներկայացուցչից (1 ծրագրի ղեկավար և 1 ծրագրի տնօրեն), ովքեր կհաստատեն ֆինանսական աջակցությունը:

Հինգ էջը չգերազանցող հայտը տեղեկություններ պետք է տրամադրի հետևյալի մասին.

  • Հայտի համապատասխանությունը ծրագրին
  • Կազմակերպության կարողությունները բարելավելու և ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցելու շարժառիթներ
  • Բովանդակության ստեղծման գաղափարներ՝ հաշվի առնելով տեղական բնակչության կարիքները և համապատասխան թեմաները (ներառյալ բնապահպանական, մարդու իրավունքների, մարգինալացված խմբերի նկատմամբ խտրականության, հակամարտություններ և այլ սոցիալական զգայուն թեմաներ):
  • Գործունեության իրականացման ընթացքում առաջացող ռիսկերի գնահատում։
  • Կազմակերպական կարողություններ (անձնակազմի կառուցվածք, հաշվապահական համակարգ և ընթացակարգեր՝ ներառյալ ֆինանսական գործարքների պատշաճ փաստաթղթավորում, իրականացված նախագծերի հղում, և այլն), ինչպես նաև առաջարկվող գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ կառավարման համակարգ
  • Նախատեսվող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բյուջե և ժամանակացույց

Ընտրական հանձնաժողովը դիմող կազմակերպություններին կգնահատի ըստ վերոնշյալ չափանիշների և մանրակրկիտ ու անաչառ նիշավորման համակարգի (գնահատման ցանց ըստ կատեգորիաների, համապատասխանություն ծրագրին, մոտիվացիա, կազմակերպական ներուժ, ղեկավարման համակարգ, բովանդակություն, ռիսկեր): Ամենաբարձր գնահատական ստացած նախագծերը կպարգևատրվեն: Դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ցանկը կհրապարակվի մեր սոցիալական մեդիայի էջերում:

Գնահատման չափանիշները բաժանվում են առաջնային բաժինների և ենթաբաժինների: Թիվ 1 բաժնի տակ նշված են չափանիշները: Եթե որևէ չափանիշ չի համապատասխանում, ապա դիմումը կմերժվի՝ միայն այդ կետից ելնելով: 2-րդ և 3-րդ բաժինների համար յուրաքանչյուր ենթաբաժնին կտրվի 1-ից մինչև 4-ը սահմանված միավոր՝ հետևյալ կերպ. 1=թերի է; 2=համապատասխանում է; 3=լավ է; 4=շատ լավ է: 2.5.2 կետում պահանջվող չափանիշները գնահատվելու են՝ ելնելով ներկայացված փաստաթղթերի որակից: Առավել լավ ներկայացված առաջարկները կստանան ավելի բարձր միավորներ:

1. ՎԱՐՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ այո ոչ
1.1     Հայտը      ներկայացվել     է     սահմանված

ժամկետում

   
1.2 Հայտատուն բավարարում է 5-րդ կետում

նշված իրավասության չափանիշները

   
1.3 Օժանդակող փաստաթղթերը ներկայացվել

են ըստ նախանշված ուղեցույցների

   
*Եթե նախորդող բոլոր պատասխաններն ԱՅՈ

են, ապա դիմումն ընդունվում է

   
ՈՐՈՇՈՒՄ    
2. ԴԻՄՈՒՄԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ Ենթանիշ 24
2.1      Առաջարկի     համապատասխանությունը

նախագծին

Առավելագույնը

4

 
2.2 Մասնակցության շարժառիթը Առավելագույնը

4

 
2.3          Կոնտենտի          ստեղծման          համար

գաղափարների որակ/արդիականություն

Առավելագույնը

4

 
2.4         Գործողությունների         իրականացման ընթացքում առաջացող հնարավոր ռիսկեր և

դրանք մեղմացնող միջոցառումներ

Առավելագույնը

4

 

 

 

2.5.1 Կազմակերպչական ներուժ (Դիմումատուի և անձնակազմի ընդհանուր փորձ, իրականացրած նախագծեր (Հավելված), դոնորներ/ֆինանսավորման             աղբյուրներ, հաշվապահական               հաշվառման               և

փաստաթղթավորման համակարգեր)

Առավելագույնը

4

 
2.5.2 Կառավարման համակարգ (մենեջմենթ) և աշխատակազմի կառուցվածք, մշտական և ժամանակավոր աշխատակիցների թիվ

(կազմակերպական աղյուսակ)

Առավելագույնը

4

 
3. Բյուջեի       և       աշխատանքային       պլանի

գնահատում

Ենթանիշ 8
3.1           Գործողությունները          ճի՞շտ           են պլանավորված,    և    արդյոք    իրատեսական    է

տրված ժամկետում դրանց իրականացումը

Առավելագույնը

4

 
3.2 Համապատասխանու՞մ է արդյոք բյուջեն նախատեսված գործողություններին: Ծախսերի

վերլուծություն

Առավելագույնը

4

 
ԸՆԴԱՄԵՆԸ   32

Դիմումատուի հաստատումից հետո Դոյչե Վելլե Ակադեմիա, «Բի-բի-սի» և Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան ընկերությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական հանձնաժողովը և ֆինանսական վարչակազմը կմշակեն դրամաշնորհի պայմանագիրը՝ համաձայնեցված ժամկետներովևֆինանսավորմամբ:

Ֆինանսական աջակցության տրամադրման ժամանակացույց

Հայտերի ընդունման հայտարարություն Դեկտեմբերի 22, 2021
Հայտերի,     աշխատանքային     պլանի     և     բյուջեի

ընդունման վերջնաժամկետ

Փետրվարի 14, 2022
Հայտերի գնահատում Փետրվար 2022
Գնահատման արդյունքների վերաբերյալ ծանուցում

դիմումատուին

Մարտի 7, 2022

 

Ընտրված     դիմումատուների     հետ     պայմանագրի

կնքում և ծրագրի վերաբերյալ կողմնորոշում, այդ թվում՝ ծրագրի ծախսերի ճշգրիտ հաշվառում

Մարտ 2022
Ծրագրի իրականացման մեկնարկ Ապրիլի 1, 2022
Ծրագրի իրականացման ավարտ Նոյեմբերի 30, 2022

Անձնական տվյալների պաշտպանություն

Ցանկացած անձնական տվյալ կօգտագործվի բացառապես սույն հայտի կատարման, կառավարման և մոնիթորինգի նպատակներով, ինչպես նաև կարող է փոխանցվել Եվրոպական Միության օրենսդրությամբ նախատեսված մոնիթորինգի կամ վերահսկման աշխատանքներ իրականացնող մարմիններին: Դիմումատուն(երը) ունի իր անձնական տվյալների հասանելիության և վերջիններս շտկելու իրավունք: Անձնական տվյալների մշակման հետ կապված որևէ հարց ունենալու դեպքում, դիմումատուն կարող է հարցերն ուղղել Դոյչե Վելլեին:

Դիմումատուն(երը) սույն դիմումի մեջ պետք է ներկայացնի համապատասխանող անձնական տվյալներ՝ համաձայն                անձնական տվյալների    պաշտպանության    մասին    ԵՄ    և    ազգային    օրենսդրության (ներառյալ թույլտվությունները կամ ծանուցման պահանջները): Դիմումատուն(երը) պետք է սահմանափակի անձնական տվյալների հասանելիությունը՝ դրանք օգտագործելով սույն պայմանագրի կատարման, կառավարման և մոնիթորինգի համար խիստ անհրաժեշտ դեպքերում, ինչպես նաև ընդունի անվտանգության բոլոր համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցները:

Հավելվածների ցանկ

Հավելված I:        Դիմումի Ձև

Հավելված II:      Աշխատանքային պլան/ ժամանակացույց

Հավելված III:      Պայմանագրի նախագիծ (ներկայացնելու անհրաժեշտություն չկա)

Հավելված IV:      Ընդհանուր  դրույթներ (ներկայացնելու անհրաժեշտություն չկա)