ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։

Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ և այլ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և օրենքներում, ուստի պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պատշաճ իրացումը և դրանց պաշտպանությունը։ Կարծիքների, գաղափարների արտահայտումը, բանավեճն ու խնդիրների լուծումների որոնումները որևէ կերպ չպետք է խոչընդոտվեն բռնությամբ, ատելության խոսքով, հաշվեհարդարի սպառնալիքով կամ այլ անօրինական գործողությամբ: Բացի այդ, հանրային բանավեճի խոչընդոտումը կամ խափանումը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով չի լուծում բանավեճի առարկա խնդիրները:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝  օրենքով սահմանված կարգով, քննության առնել լրագող, հասարակական գործիչ Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը հաշվեհարդարի սպառնալիքների մասին, բացահայտել և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել այդ արշավի կազմակերպիչներին ու իրականացնողներին։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Միանալու համար կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]

  1. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  2. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  3. Կանանց աջակցման կենտրոն
  4. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
  5. «Հոդված 3» ակումբ
  6. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  7. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  8. Հանրային լրագրության ակումբ
  9. Կանանց ռեսուրսային կենտրոն
  10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  11. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  12. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  13. Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
  14. Հետաքննող լրագրողներ ՀԿ
  15. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  16. Ալիք Մեդիա Հայաստան
  17. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  18. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
  19. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  20. Խաղաղության երկխոսություն ՀԿ
  21. Քաղաքականության հետազոտական կենտրոն
  22. Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
  23. Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
  24. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  25. «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
  26. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
  27. Լևոն Բարսեղյան
  28. Դավիթ Մելիք-Նուբարյան
  29. Գայանե Թերզյան