Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում հայկական պատմական արմատները ջնջելուն և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը յուրացնելուն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակ-կոչը կարդալ այստեղ: