Վերջին ամիսներին չարամիտ և կեղծ մեղադրանքներ են տարածվում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործունեության վերաբերյալ: Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր ցանկանում են այս փխրուն պահին պառակտել մեր հասարակությունը վախի, ապատեղեկատվության և բռնության արշավի միջոցով:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ արդարությանը և մարդու իրավունքներին, և անխոնջ աշխատում է՝ աջակցելու պատերազմի հետևանքով առավել տուժած մեր հայրենակիցներին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին, այդ թվում՝ մեր կողմից ավելի քան 200,000 ԱՄՆ դոլարի հումանիտար օգնության միջոցով:
Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են իրավունքների պաշտպանությանը և արդարությանը, միասին աշխատել այս չափազանց կարևոր պահին:
Մեր աշխատանքի, այդ թվում վերջերս մեր կողմից հայտարարված մարդասիրական օգնության ֆինանսավորման մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել մեր կայք` https://www.osf.am/2020/11/osf-armenia-provides-humanitarian-assistance-to-civilians-affected-by-war-in-atrsakh/?lang=am