Դիմումն ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին հետևյալ հորդորով.
Հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը,
Հետաքննել Թուրքիայի միջամտության իրավաչափությունը տարածաշրջանի հակամարտություններում և նրա գործողությունների համատեղելիությունը Դաշինքի սկզբունքների հետ՝ տալով ռազմաքաղաքական գնահատական,
Կիրառել պատժամիջոցներ և հստակ արգելանքներ՝ բացառելու այդ միջամտության շարունակականությունը,
Վերանայել Հյուսիսատլանտյան դաշնագրի իրավասության տարածքը՝ ապահովելով սկզբունքների և պաշտպանության մեխանիզմների տարածումը երրորդ երկրներում անդամ պետությունների միջամտության դեպքերի համար,
Նախատեսել սկզբունքներ և մեխանիզմներ՝ հետագայում կանխելու ՆԱՏՕ-ի կանոնադրության և հիմնարար սկզբունքները ոտնահարող անդամ պետության ոչ իրավաչափ գործունեությունը, պատժամիջոցներ կիրառելու նման գործունեության իրականցման դեպքում, ապահովելու տուժած երրորդ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը և խախտված իրավունքների վերականգնումը։