Նյու Յորք/Երևան: – Բաց հասարակության հիմնադրամներն ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի հետևանքները մեղմելու համար՝ կենտրոնանալով խոցելի խմբերի հրատապ աջակցության ու կառավարությունների կողմից քաղաքական ազատությունների ոտնձգությունների դեմ պայքարի վրա:
Բաց հասարակության հանձնառությունը ներառում է արագ արձագանքում տեղական մակարդակներում, որտեղ աշխատում ու ապրում է Հիմնադրամների անձնակազմը՝ Բեռլինից Լոնդոն, Մեքսիկայից մինչև Ռիո դե Ժանեյրո, Ամման և Քեյփթաուն: Առաջնային օժանդակության կեսը կուղղվի ԱՄՆ-ին, որը մահացության թվով առաջատար է ու առավել շատ է տուժել համաճարակից, և որտեղ համակարգային անհավասարությունը կթողնի խոր հետևանքներ գալիք տարիներին: Քանի որ համաճարակը տարածվում է բոլոր մայրցամաքներում, Հիմնադրամները կկենտրնոացնի ջանքերը երկրագնդի հարավում, մասնավորապես այն երկրներում, որտեղ թույլ ինստիտուտներն առերեսվում են աղետի և՛ հանրային առողջապահության, և՛ տնտեսության տեսանկյունից:
Հիմնադրամների աջակցությունը կենտրոնացած է առավել ռիսկային խմբերի, այդ թվում չգրանցված, ցածր վարձատրվող աշխատողների, փախստականների, միգրանտների, ապաստան հայցողների, Եվրոպայում գնչու փոքրամասնության, անտունների, համաճարակի առաջնագծում աշխատող բուժաշխատողների, ազատազրկված ու կալանավորված անձանց վրա:
«Այս համաճարակի մասշտաբները բացահայտել են մեր աշխարհում առկա խզումները ու անարդարությունները: Մենք բաց ենք թողել 2008 թ. ֆինանսական ճգնաժամից հետո առավել արդար տնտեսություն կառուցելու և մեր հասարակության սիրտը համարվող աշխատողներին սոցիալական պաշտպանություն տրամադրելու հնարավորությունը: Այսօր մենք պետք է փոխենք ուղղությունը և հարցնենք ինքներս մեզ. ինչպիսի՞ն է լինելու աշխարհ այս աղետից հետո և ի՞նչ կարող ենք անել մենք՝ այն ավելի լավը դարձնելու համար»,- ասել է Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր և նախագահ Ջորջ Սորոսը:
«Սա առաջին քայլն է՝ մեր շարունակական աջակցության՝ ուղղված այս հիվանդության հետևանքով առաջ եկած տնտեսական և քաղաքական խնդիրների լուծմանը: Մեր հրատապ աջակցության ջանքերը կօգնեն մեր դրամաշնորհների միջոցով անհապաղ օգնելու նրանց, ում համար հասանելի չէ պետական օգնությունը: Բայց նույնքան վճռական, մենք ձգտում ենք ապահովել, որ ուժային կենտրոններն այլևս երբեք թույլ չտան, որպեսզի մեր տնտեսության հիմքերը համարվող մարդիկ տառապեն ստվերում»,- ասել է Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Պատրիկ Գասպարդը:
Խորապես մտահոգված լինելով ներկայում ժողովրդավարական հաշվետվողականությանը և անհատական ազատություններին սպառնացող լուրջ վտանգներով՝ Բաց հասրակաության հիմնադրամները կօժանդակի գործընկենրին, որոնք պայքարում են քաղաքական ազատությունների համար մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի առաջնորդները փորձում են սահմանափակել մարդկանց տեղեկատվությունը, ընդլայնել վերահսկողությունը հանրային առողջապահության միջոցներից դուրս՝ փնտրելով քավության նոխազներ և օգտագործելով համաճարակը որպես միջոց անվերահսկելի իշխանություն զավթելու համար:
Բաց հասարակության հիմնադրամների գլոբալ օժանդակության փաթեթը ներառում է.
- Շուրջ 42 միլիոն դոլար գործընկերներին՝ աջակցելու ցածր վարձատրվող աշխատողներին, այդ թվում՝ մասնավոր հատվածին, խնամակալներին և փաստաթղթեր չունեցող անձանց. պաշտպանություն փախստականներին, միգրանտներին և ապաստան փնտրողներին: Նոր պատվաստանյութերի ու բուժման հասանելիություն՝ անկախ նրանց տնտեսական կարգավիճակից ու քաղաքացիությունից:
- 37 միլիոն դոլար նախաձեռնություններին՝ աջակցելու Նյու Յորքի աշխատողներին ու նրանց ընտանիքներին, և 12 միլիոն դոլար որպես հրատապ օգնություն խոցելի խմբերի ներկայացուցիչներին ԱՄՆ տարբեր քաղաքացներում ու նահանգներում: 2.5 միլիոն դոլար կուղղվի աջակցելու համայնքային նախաձեռնությունները Բալթիմորում, Պուերտո Ռիկոյում, և Վաշինգտոնում: Այս քաղաքաներում Բաց հասարակության հիմնադրմաներն աշխատում է և խորապես կապված է այս համայնքներին:
- 9 միլիոն դոլար կուղղվի պարտադիր ազատազրկումն և կալանքը որպես անհամաչափ միջոց կիրառելու դեմ պայքարին, ինչն աղետալի ազդեցություն կունենա առողջության վրա, այդ թվում ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Ասիայում, Եվրասիայում և Լատինական Ամերիկայում գերծանրաբեռնված հաստատություններում առավել մեծ ռիսկ ունեցող անձանց համար:
- 3 միլիոն դոլար կտրամադրվի Եվրոպայի համար, այդ թվում Լոնդոնի ու Բեռլինի գրասենյակներին՝ աջակցելու տեղական խմբերի պայքարն ապատեղեկատվության դեմ և օգնելու քաղաքների առավել խոցելի խմբերին, օրինակ՝ տարեց մարդկանց: Բուդապեշտը և Միլանն արդեն ստացել են աջակցություն ՝ յուրաքանչյուրը մեկական միլիոն դոլարի չափով:
- 5 միլիոն դոլարի աջակցություն Աֆրիկայի հարավին՝ աջակցելու կենսական օգնության ծառայություններին ու խնամքի հաստատություններին, և խթանելու հանրային առողջապահական ծառայությունների արդարացի տրամադրման պահանջը քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, կառավարության և մասնավոր հատվածի կողմից:
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման առաջին օրերից Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, մոբիլիզացնելով ռեսուրսները ու համախմբելով երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, տարբեր ձևաչափերով արձագանքել է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին:
Հիմնադրամի աջակցությամբ և գործընկեր կազմակերպությունների ստեղծագործական հմտությունների շնորհիվ ստեղծվել են հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված մատչելի և, միաժամանակ, ազդեցիկ տեսահոլովակներ և պաստառներ, որոնք տարածվել են ամբողջ երկրով մեկ՝ խրախուսելով մարդկանց ցուցաբերել սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ։
Ճգնաժամի սկզբնական փուլում Հիմնադրամն հրատապ աջակցություն է տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերի սոցիալական, առողջապահական կարիքներին, ձեռք բերել անհրաժեշտ բժշկական պարագաներ ու պաշտպանիչ միջոցներ, ինչպես նաև երաշխավորել առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու պատշաճ մատուցումը բոլոր քաղաքացիներին:
Հիմնադրամը, հավատարիմ լինելով իր առաքելությանը, երկրում ստեղծված ճգնաժամային առաջին իսկ օրերից, ուշադրության կենտրոնում է պահել խոցելի խավերին՝ շարունակելով թե բարձրաձայնել նրանց իրավունքների առավել քան պաշտպանված լինելու խնդիրը, թե ուղղակի աջակցելով նրանց առաջնահերթ կարիքները հոգալու գործընթացին՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության և պետական կառույցների հետ։ Հիմնադրամի հոգածության ներքո գտնվեցին Երևանում ու մարզերում ինքնամեկուսացված շուրջ 3000 միայնակ տարեցներ, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություններ ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող անձինք:
Բնակչության շրջանում թեստավորումը ընդլայնելու նպատակով Հիմնադրամը հատկացրել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ ձեռք բերելու և Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրելու կորոնավիրուսի ախտորոշման 2,200 թեստ: «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողների համար ձեռք է բերվել պաշտպանիչ 20 համազգեստ:
COVID-19 համաճարակը լուրջ հարված հասցրեց նաև կրթական համակարգին։ Ցավոք, ճգնաժամի պայմաններում առավել քան ակնհայտ դարձավ սոցիալական անհավասարության խնդիրը կրթական համակարգում, ինչի մասին Հիմնադրամը բարձրաձայնում է վերջին հինգ տարիների ընթացքում։ Մեկ անգամ ևս կարևորելով կրթության հասանելիության իրավունքի ապահովումը՝ Հիմնադրամը, հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով, աջակցում է ամենօրյա մաթեմատիկա և մայրենի լեզու առարկաներից հեռուստադասերի նկարահանումների և հեռարձակումներին Հայաստանի մարզերում:
Արտակարգ դրության պայմաններում Հիմնադրամն ուշադրության կենտրոնում է պահել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Այս առումով, Հիմնադրամը և քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ խիստ մտահոգիչ են որակել Ազգային ժողովի կողմից «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ընդունված փոփոխությունները, որոնք անհամաչափ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։
Հիմնադրամը, գործընկերների հետ միասին, շարունակում է հետևել երկրում ընթացող գործընթացներին՝ երաշխավորելու, որ համաճարակի դեմ պայքարում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը թույլ չտան նահանջ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից:
Առանձնակի ուշադրության կենտրոնում են լինելու փակ և կիսափակ հաստատությունները, աշխատանքը կորցրած կանայք, ընտանեկան բռնության զոհերն ու սոցիալապես խոցելի շերտերի ներկայացուցիչները՝ թե՛ օգնության կարիքի, թե՛ իրավունքի պաշտպանությունն ապահովելու տեսակետից։