2020թ. հունվարին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի
Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային լսմանն ընդառաջ,
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 60 հասարակական կազմակերպություն, Համընդհանուր պարբերական դիտարկման (այսուհետ՝ ՀՊԴ) շրջանակում երկու թեմատիկ զեկույցներով ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները:
Այս կարևոր իրադարձությանն ընդառաջ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկմանը, որի նպատակն է ներկայացնել քաղաքացիական հասարակության կողմից ներակայցված զեկույցները և քննարկում ծավալել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի շուրջ:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան)։ Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը, ժամը` 17:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Գոհար Դավթյանին 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, գործադիր տնօրեն