Այս պաշտոնը Հիմնադրամի գործադիր տնօրենի և ծրագրերի գծով փոխտնօրենի ենթակայության ներքո է:
Աշխատանքի նկարագիրը.
- Հիմնադրամի մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրերի շրջանակներում իրականացնել դրամաշնորհների և ծրագրերի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:
- Ուսումնասիրել հայտադիմումները և դրանց վերաբերյալ պատրաստել դիտարկումներ, մշակել առաջարկների փաթեթ և հետագա գործողությունների ամփոփագիր:
- Հիմնադրամի առաջնահերթությունների շրջանակներում կատարել մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտներում հետազոտական առաջադրանքներ:
- Մասնակցել Հիմնադրամի ոլորտային ծրագրերի իրականացմանը:
Պահանջող որակավորումներ.
- Համալսարանական կրթություն իրավագիտության և/կամ մարդու իրավունքների ոլորտներում:
- Միջազգային կազմակերպությունում մարդու իրավունքների և/կամ օրենքի գերակայության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
- Հայաստանում մարդու իրավունքների հրատապ մարտահրավերների և արդարադատության ոլորտի բարեփոխումների կարիքների, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային միտումներին, օրենքի գերակայության, ժողովրդավարության խթանման և քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ հստակ պատկերացում:
- Իրազեկվածություն Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես արդարադատության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում առկա քաղաքականության հիմնախնդիրներին:
- Մարդու իրավունքների և միջազգային համապատասխան շրջանակների, ազգային ռազմավարությունների, օրենսդրության, կարգավորումների, պարտավորությունների խորը իմացություն:
- Լիարժեք նվիրվածություն Հայաստանում մարդու իրավունքների խթանմանն ու կայացմանը:
- Քաղաքացիական հասարակության խմբերի, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ:
- Հետազոտական աշխատանքներ կատարելու փորձ:
- Նոր մոտեցումներ/հմտություններ սովորելու պատրաստակամություն և ունակություն:
- Ինքնամոտիվացիա նպատակներ սահմանելու և դրանք իրականացնելու կարողություն:
- Լարվածության ներքո աշխատելու կարողություն և պատրաստակամություն կատարել արտաժամյա/ լրացուցիչ աշխատանք:
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն:
Դիմումների (համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ) ներկայացման վերջանժամկետն է ս/թ դեկտեմբերի 6–ը, ժամը՝ 17:00:
Փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Միայն ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: