Բաց հասարակության հիմնադրամներ – Հայասատանը կազմակերպում է «Բարեվարքության գնահատման մեթոդաբանություն և որակի ներքին ապահովում» թեմայով դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար:
Դասընթացը կընդգրկի հետևյալ թեմաները՝ բարեվարքություն և բարեվարքության խախտումներ, INTES մեթոդաբանություն և մեթոդաբանության շրջանակ, որակի ապահովման ներքին մեխանիզմներ և որակի ինքնագնահատման մեթոդներ, տվյալների հավաքագրման մեթոդներ և վերլուծություն, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակ, Հայաստանի որակավորումների ազգային շրջանակ, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մշակում, ուսումնառության վերջնարդյունքների ձևավորում և կրթական ծրագրի ինքնագնահատում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը, ժամը 17.00 [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել՝
• ինքնակենսագրություն (CV)
• մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 150 բառ)
Մասնակցության տեղերը սահմանափակ են:
Մանրամասները տեսնել այստեղ: