ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է Քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի հերթական շրջանը։ Ծրագիրն ուղղված է աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերներն ու մշակել կիրառական լուծումներ: Դիմորդները կարող են հետազոտական առաջարկներ ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով: Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների ու խորհրդատուների համար: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև հղումով:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն լրացված դիմում-հայտի ձևն ու ինքնակենսագրություն, CV (պարտադիր) և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ կամ հղում (ցանկալի) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected] մինչև ս.թ.
Մարտի 4-ը, ժամը 17.00
Մանրամասն տեղեկությունների համար հետևել այս հղմանը
Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել [email protected] էլ. հասցեով