Իջևանում. «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ»

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկմանը Իջևանում:

Իջևանում հանրային քննարկումը տեղի  կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ս.թ. նոյեմբերի 12-ին, երկուշաբթի, ժամը՝ 14:00-ին (ք. Իջևան, Ուսանողական 3, Խորհրդակցությունների սենյակ):

Այս հանդիպումների շարքը, որը տեղի է ունենում Երևանում և մարզերում, նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև:

Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկումները դարձնել հնարավորինս ընդգրկուն և մասնակցային:

Այս հանրային միջոցառումները տեղի կունենան ս/թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Քննարկումները բաց կլինեն հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:

Կից ներկայացնում ենք Իջևանում տեղի ունենալիք հանդիպման նախնական օրակարգը:

Հետագա միջոցառումների օրակարգերը կստանաք հաջորդիվ:

Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, գործադիր տնօրեն