Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը կազմակերպում է երիտասարդական 5-օրյա ճամբար, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 25-30-ը, Աղվերանում:
Ճամբարը նպատակ ունի հնարավորություն ընձեռել եռանդով լցված երիտասարդներին, ովքեր նոր են ներգրավվում, կամ ցանկություն ունեն ներգրավվելու հասարակական կյանք՝ ճանաչելու միմյանց, ծանոթանալու փորձառու իրավապաշտպանների և ոլորտային մասնագետների հետ, ստանալու նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, միասին քննարկել գաղափարներ և դրանց իրականացման հնարավորությունները։
Ճամբարի հիմնական թեմաներն են` 1) մարդու իրավունքներ, ազատություններ և արդարադատություն և 2) կոռուպցիայի դեմ պայքար:
Ճամբարն իրականացվելու է Հայաստանի հելսինկյան կոմիտեի և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ:
Դասընթացի ավարտից հետո հաջողակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառել ստացած գիտելիքները, ներկայացնելով հայտեր, իրենց նախընտրած ոլորտներում փոքր դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու:
Մասնակիցների ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվի ԲՀՀ-Հայաստանի կողմից:
Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել 18-25 տարեկան երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից, ունեն մեծ ցանկություն ներգրավվելու հասարակական կյանքին՝ փոփոխություն իրականացնելու համար:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ճամբարի մասնակցության հայտը մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը, ժ․ 18.00: Հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ https://goo.gl/ehPBXQ
Ճամբարի մասին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան-ի գրասենյակ Աշոտ Գրիգորյանին կամ Հայկ Աբրահամյանին՝ զանգահարելով (+374 10) 533862 համարով, կամ գրելով [email protected] էլ փոստին: