ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» խորագրով հանրային քննարկումների շարքին:

Այս հանդիպումների շարքը նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Առաջին հանրային քննարկումը, որը նվիրված է Կյանքի իրավունքին, տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը` 16:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):

Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկում ծավալել հանրային նշանակություն ունեցող հրատապ և կարևորագույն հարցերի շուրջ:

Այս հանրային քննարկումները տեղի կունենան հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին: Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Ժեստերի լեզվով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Քննարկումները բաց կլինեն հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:

Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն