ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը` 11:00-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» խորագրով հանրային քննարկումը: Կարևորելով Հանրային հեռուստաընկերության դերը հանրային շահի, խոսքի և արտահայտման ազատության ջատագովության գործում՝ քննարկումը բարձրացրեց հարցեր ու առաջարկություններ Հանրային հեռուստաընկերության գործունեության և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ՝ Հայաստանի նոր իրավիճակում:

Միջոցառումը կայացավ ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Պարիջի սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան), որի ընթացքում ապահովվեց ժեստերով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Միջոցառման լուսաբանումը անգլերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ:

‹‹Գործըկերություն հանուն բաց հասարակության›› նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, ձևավորվել է քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ դերակատարների կողմից՝ ներգրավելու քաղաքացիական հասարակությանը երկրի սոցիալական և քաղաքական ոլորտներում առկա մարտահրավերներին ու զարգացումներին ժամանակին արձագանքելու նպատակով: Գործընկերության առաջնային խնդիրն է ժողովրդավարական կառույցների ամրապնդումն ու բաց հասարակության արժեքների` իրավական պետության, անկախ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների, մարդու իրավունքների, այդ թվում փոքրամասնությունների իրավունքների գերակայության և դրանց պաշտպանության արդյունավետ մեխանիզմների, քաղաքացիական ազատությունների ապահովումն ու տարածումը: