Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով

Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրոպական միության կողմից

Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով

Ընտրական իրավունքի ոլորտում կարողությունների զարգացման դասընթացի մասնակցության հրավեր

Եվրոպական միության աջակցությամբ և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության (ԲՀՀ – Հայաստան) նախաձեռնությամբ կազմակերպվում է մշտադիտարկման և ջատագովության կարողությունների զարգացման դասընթաց ընտրական իրավունքի ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) համար: Դասընթացն ընդգրկված  է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրում, որն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և համագործակցելով Հանրային քաղաքականության ինստիտուտ  և Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունների հետ:

Դասընթաց

Դասընթացը նշված ծրագրի՝ կարողությունների զարգացմանն ուղղված հատվածի բաղադրիչն է: Նրա նպատակն է բարձրացնել ՔՀԿ-ների մեթոդաբանական և տեխնիկական կարողությունները՝ մարդու իրավունքների,  քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում  մշտադիտարկման և փաստահեն ջատագովության նպատակով: Դասընթացն անդրադառնալու է  հետևյալ թեմաներին ընտրական գործընթացների համատեքստում.

  • Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխություններ
  • Հավաքների, միավորումների և խոսքի ազատություն
  • Վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք, բարեգործություն, Ճնշումներ և դրանց դեմ պայքարի նոր մեխանիզմներ
  • Կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների մասնակցությունը
  • Մեդիայի մշտադիտարկում

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, Աղվերանում: Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսը (ժամանումը՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան, մեկնումը՝ 16-ի երեկոյան), գիշերակացը, սնունդը և մասնակցության հետ կապված այլ ծախսերը:

 

Սովորել՝ անելով

Ծրագիրը կարողությունների զարգացումը զուգակցում է ենթադրամաշնորհների տրամադրմամբ, որը կօգնի ՔՀԿ-ներին ստացված գիտելիքները փորձարկելուն և ամրագրելուն: Դասընթացը բարեհաջող ավարտելուն պես ՔՀԿ-ներին կառաջարկվի ներկայացնել ենթադրամաշնորհային ծրագրեր ընտրական իրավունքի ոլորտում մշտադիտարկում և ջատագովություն անելու համար: ԲՀՀ – Հայաստանը, Հանրային քաղաքականության ինստիտուտը  և Իրազեկ քաղաքացիների միավորումը կաջակցեն դրամաշնորհառուներին ծրագրերի իրականացման ողջ ընթացքում՝ տրամադրելով խորհրդակցություն թե՛ դրամաշնորհի կառավարման, թե՛ մշտադիտարկման մեթոդաբանության վերաբերյալ։

Ով կարող է դիմել

Այս դասընթացի անմիջական շահառուները բոլոր այն ՔՀԿ-ներն են, որոնք վերջին 3 տարիներին գործունեություն են ծավալում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող թեմաների շուրջ:

Քաղաքացիական նախաձեռնությունները (չգրանցված) նույնպես կարող են դիմել և ընտրվել այս ծրագրի շրջանակներում: Մասնակցելու համար քաղաքացիական նախաձեռնությունները պետք է մինչև մասնակցության հայտ ներկայացնելը գրանցվեն  որպես կազմակերպություն կամ դիմեն գրանցված կազմակերպության հետ համատեղ։

Դիմելու կարգը

Դիմորդները պետք է տրամադրեն հետևյալ փաստաթղթերը.

ա) լրացված դիմում (հավելված 1),

բ) վերջին երեք տարիներին ծավալած գործունեությունն  ամփոփող փաստաթուղթ (օր.՝ մշտադիտարկման զեկույց) և/կամ ոլորտում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրություն (հավելված 2):

Պահանջվող թղթերը պետք է ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5, 15:00:

Ընտրությունը կկատարվի ծրագիրն իրականացնող երեք կազմակերպությունների կողմից: Դասընթացին ընտրված դիմորդները կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը։ Հարցերի համար խնդրում ենք զանգահարել ԲՀՀ – Հայաստանի գրասենյակ՝ Հայկ Աբրահամյանին 010 533862 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ-փոստի հասցեին:

Հավելված 1

Պատասխանեք յուրաքանչյուր հարցին 300 բառի սահմաններում

Հարց 1. Ինչու՞ եք ցանկանում մասնակցել դասընթացին: Ի՞նչ եք ակնկալում ստանալ դասընթացից:

Հարց 2. Ինչպե՞ս եք օգտագործելու դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները Ձեր գործունեության մեջ:

Հարց 3. Համառոտ նկարագրեք, թե որոնք են ընտրական իրավունքին առնչվող հիմնախնդիրները: Ինչու՞ եք կարծում, որ դրանք հիմնախնդիրներ են:

Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հիմնախնդիրների հնարավոր լուծումները:

 

 

Հավելված 2

Նկարագրեք մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրականացրած ծրագրերը (մեկ էջ)՝ նշելով ծրագրի նպատակը, ժամկետները, աշխարհագրությունը, արդյունքները, բյուջեն և ֆինանսավորման աղբյուրը:

Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից Ծրագիրն իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ Ծրագիրն իրականացվում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի  հետ համատեղ