ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը սկսում է հանրային քննարկումների շարք՝ նվիրված Հայաստանի կրթության ոլորտի խնդիրներին: Առաջին քննարկումը նվիրված է լինելու Բարձրագույն կրթության մասին նոր օրինագծին: Քննարկումը, տեղի կունենա սույն թվականի փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում:

Քննարկման բանախոսներն են՝

  • Ռոբերտ Սուքիասյան, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
    ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն ու առավելությունները»
  • Դավիթ Ամիրյան, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, կրթական ծրագրերի գծով.
    ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ. եղած խնդիրների լուծու՞մ, թե՞ առավել խորացում»
  • Արևիկ Անափիոսյան, Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ, տնօրեն. «Բարձրագույն կրթության հայաստանյան արդի խնդիրները` քննական մտածելակերպի և կրթության որակի տեսանկյունից»
  • Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե, նախագահ.
    «Բուհը որպես հասարակության և պետության զարգացման խնդիրները քննարկող հանրային հարթակ. պատմական ակնարկ»

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար, կարող եք դիմել ԲՀՀ-Հայաստանյան գրասենյակ, կրթական ծրագրերի պատասխանատուներ` Անի Կոջոյանին կամ Լիլիթ Նազարյանին, 010533862 հեռախոսահամարով կամ էլ. փոստով` [email protected] կամ [email protected]:

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը: