Հարգելի Գործընկերներ,
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 18-ին, ժամը` 09:45-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գնահատականները կտան Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ:
ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, Դատարանների, ԱՆ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրված են ներկա գտնվելու միջոցառմանը և ազատ են հանդես գալու ելույթով:
Միջոցառմանը հրավիրված են նաև պետական այլ կառույցների և գերատեսչությունների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. հուլիսի 17-ը, ժամը 12:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն
Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը: