ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Ս.թ. մարտի 31-ին, ժամը 14:30-ին Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում տեղի կունենա հանրային քննարկում «Նախընտրական գործընթացների վերաբերյալ հայաստանյան և միջազգային քաղաքացիական հասարակական և դիտորդական կազմակերպությունների գնահատականը» վերտառությամբ (ք.Երևան, Իտալիայի փ. 1):

Քննարկումներին հրավիրված են խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններն ու դաշինքները, պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ստորև ներկայացված է միջոցառման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը: