Հարգելի գործընկերներ,
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկմանը:
Եվրամիությունը, լինելով Հայաստանի առաջնային առևտրային գործընկերը, առաջնային ներդրողը և առաջնային դրամաշնորհատուն, հատուկ ուշադրություն է դարձնում համակարգային բարեփոխումների իրականացմանը և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ՝ ապագա համագործակցության վերաբերյալ: Քաղաքացիական հասարակությունը դիտարկում է այս գործընթացն որպես հարաբերությունների խորացման հնարավորություն:
Միջոցառմանը ներկա գտնվող քաղաքացիական հասարակության, միջազգային, ԶԼՄ կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվ քաղաքացիները, անկախ փորձագետները, պետական պաշտոնյաները, խորհրդարանականները, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հնարավորություն կունենան հնչեցնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակն ամրագրող նոր փաստաթղթի վերաբերյալ:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 15-ին, ժամը` 9:45-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. հուլիսի 13-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: