«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում»

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության (Penal Reform International) հարավային կովկասի գրասենյակը հրավիրում են ձեզ մասնակցելու «Քաղաքացիական  հասարակության  դերը  Հայաստանի  քրեական  արդարադատության  համակարգում» խորագրով հանրային քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունիսի 24-ին,, ժամը` 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):

Միջոցառումը նվիրված է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան (հունիսի 26) ի հիշատակ և աջակցություն Հայաստանում բազմաթիվ խոշտանգումների զոհերի և վերապրածների: Այդ օրը աշխարհը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր նվիրել են իրենց կյանքը և ովքեր կորցրել են իրենց կյանքը. պայքարել են հանուն մարդու իրավունքների խթանման և պաշտպանության:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. հունիսի 23-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝  010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

Հարգանքով`

Լարիսա Մինասյան

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: