Հանրային քննարկումներ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներների վերաբերյալ:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներների վերաբերյալ հանրային քննարկումներ անցկացրեց Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Yerevan-PD

Հանրությանը ներկայացվեցին նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած խնդրահարույց կարգավորումները, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման և քաղաքացիական մասնակցության մեխանիզմները:

Գյումրիում և Վանաձորում քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին նաև Գյումրիում և Վանաձորում սպասվելիք փոփոխությունների մասին, որտեղ ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից:

Vanadzor-PD

Քննարկման հիմնական բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Gyumri-PD

Միջոցառումների ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումնորով:

Երեան

Գյումրի

Վանաձոր