Սեպտեմբերի 24-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը մեկնարկեց քննարկումների շարք, որը կենտրոնանում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վրա: Այս շարքում առաջին միջոցառումը անդրադառնում էր արտահայտման ազատության հնարավոր ոտնահարման գալիք հանրաքվեում միայն մեկ քվե ունենալու համատեքստում: Միջոցառմանը հրավիրված էին ելույթ ունենալու ներկայացուցիչներ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից, որոնք սակայն հրաժարվել էին մասնակցել: Միջոցառման գլխավոր զեկուցող փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հանրաքվեի ձևաչափը փոխելու անհրաժեշտության հիմնավորումները, որպեսզի թույլ տրվի բազմաթիվ քվեներ փոփոխությունների հիմնական խմբերի համար: Նա պնդում էր, որ ըստ էության իրար հետ կապ չունեցող փոփոխությունների համար մեկ քվե տալը զրկում է բնակչությանը սահմանադրության հիմնական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետը արտահայտելու իրավունքից:
Պարոն Ալումյանի ներկայացումից հետո հարթակը տրամադրվեց քննարկումներին: Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը նշեց, որ դեմ է ներկայիս սահմանադրության փոփոխությունների բովանդակությանը: Մասնավորապես քննարկումը ծավալվեց մարդու իրավունքների երաշխիքների զգալի հետընթացի շուրջ, հատկապես՝ ազատության իրավունքի, խոշտանգումից պաշտպանված լինելու, հավասար հնարավությունների դրույթի, առողջության և աշխատանքի իրավունքների առումով: Մասնակիցները իրենց մտահոգությունները հայտնեցին ընդհանուր փոփոխությունների ծավալի և հատկապես մարդու իրավունքներ պաշտպանվածության նվազեցման վերաբերյալ հանրային իրազեկության պակասի մասին:
Քննարկմանը ներկա էին ավելի քան 50 ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, միջազգային կազմակերպություններից, դեսպանություններից, մեդիայից և համալսարաններից:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց հանրային հայտարարություն, որը բաց է բոլոր հասարակական կազմակերպություներին և նախաձեռնություններին՝ ստորագրելու համար:
Երկրորդ քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլլ Րումում և կանդրադառնա սահմանադրության փոփոխություններում մարդու իրավունքներին և ազատություններին: