Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը տեղական և միջազգային մասնագետների հետ համագոծակցությամբ մշակել է առաջարկություններ Վիզաների Ազատականացման գործընթացի հաջորդ փուլի համար: Այս առաջարկությունների նպատակն է նպաստել գոծընթացին և մասնավորապես աջակցել դեպի Վիզաների Երկխոսություն քայլը կատարելուն և Հայաստանի Հանրապետություն ու Եվրոպական Միության միջև Վիզաների Ազատականացման Ճանապարհային Քարտեզի ձևավորմանը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը իրականացնում է Հայաստանում Վիզաների Ազատականացման գործընթացի մշտադիտարկում Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ: Այս առաջարկությունները մշակվել են ԲՀՀ – Հայաստանի ֆինանասական և մասնագիտական աջակցությամբ: